• Latest news

Սեքս սրտի կաթվածից հետո. ինչի՞ մասի Ձեզ չի պատմում բժիշկը

22 դեկտեմբերի, 2014  23:53

Սրտի կաթված ստացած մարդկանց մեծամասնությունը իրենց բժիշկների հետ չի խոսում այն մասին, թե երբվանից է կարելի սեռական կյանքով ապրել։ Այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները՝ հետազոտություն իրականացնելով ԱՄՆ-ում եւ Իսպանիայում։

Ինչպես հաստատում է Չիկագոյի համալսարանի ինտերգրատիվ սեռական բժշկության ծրագրի տնօրեն բժիշկ Սթեյսի Տեսլեր Լինդաուն, արեւմտյան ուղեցույցները թույլ են տալիս սեռական կյանքին վերադառնալ ոչ այնքան ուժեղ եւ առանց լուրջ հետեւանքների սրտի կաթվածից մեկ շաբաթ անց։ Սակայն հիվանդների մեծամասնությունը չգիտի՝ իրենք ինչքան ուժեղ կաթված են տարել եւ արդյոք կարող ենք սեքսով զբաղվել։

Պարզելու՝ արդյոք բժիշկները կաթվածից հետո հնարավոր սեռական կյանքի մասին խոսում են իրենց հիվանդների հետ, հետազոտողները 2008-2012 թթ. հարցում են իրականացրել Իսպանիայի եւ ԱՄՆ-ի 127 կլինիկայի 3501 հիվանդի հետ։ Հիվանդների միջին տարիքը 48 է եղել, իսկ 2/3-րդն էլ՝ կին։ Պարզվել է՝ միայն 8 կանանցից մեկին եւ 5 տղամարդուց մեկին են բժիշկները խորհուրդ տվել մտածել սեռական կյանքի մասին կաթվածից մեկ ամիս անց։ Բժիշկները նաեւ նրանց բազում խորհուրդներ են տվել ակտիվության սահմանափակման եւ անվտանգության նախազգուշական միջոցների մասին՝ ավելի պասիվ լինել, հետեւել, որ պուլսը չբարձրանա եւ այլն։

Հարցվածների մեծամասնությունը կարծում էր, որ ամբողջովին նորմալ է թերապեւտի հետ խոսել կաթվածից հետո սեքսի մասին, սակայն իրականում կանանց 12%-ը եւ տղամարդկանց 19%-ն է իրենց բժիշկների հետ այս թեմայով խոսել կաթվածին հաջորդող մեկ ամսվա ընթացքում։

Ամեն դեպքում կաթված տարած մարդկանց կարելի է խորհուրդ տալ իրենց բուժող բժիշկների հետ պարտադիր քննարկել կաթվածի լրջությունը եւ այն, թե երբ հնարավոր կլինի վերադառնալ սեռական կյանքին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է