• Latest news

Անդամահատված ձեռքերով մարդը սովորել է մտքի ուժով կառավարել պրոթեզները

22 դեկտեմբերի, 2014  20:10

40 տարի առաջ երկու ձեռքերը կորցրած կոլորադացի Լես Բոուն (Les Baugh) հիմա մտքի ուժով կարող է կառավարել մեխանիկական պրոթեզները։ Ջոնս Հոպկինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի գիտնականների եւ ինժեներների  շնորհիվ ստեղծված պրոթեզները տեղադրվում են հատուկ բաճկոնի վրա եւ միացվում հիվանդի նյարդային համակարգին։

Ջոնս Հոպկինսի կլինիկայում մասնագետները վիրաբուժություն են կատարել եւ վերականգնել նյարդերը, որոնք վաղ անցյալում ղեկավարում էին տղամարդու իսկական ձեռքերը, իսկ հետո նրանք հիվանդին սովորեցրել են մտքի ուժով շարժել արհեստական ձեռքերը. նա պետք է պարզապես մտածի՝ ինչ պետք է անեն ձեռքերը։ Արդյունքում տղամարդը սովորել է իր նոր ձեռքերով վերադասավորել ոչ մեծ առարկաներ, սակայն գիտնականները հույս ունեն, որ ապագայում նա կսովորի կատարել նաեւ ավելի բարդ գործողություններ։

«Արագությունը, որով նա յուրացնում է շարժումները եւ դրանց քանակը, եւ որոնք նա այսքան կարճ ժամանակահատվածում ի վիճակի է վերահսկել, զգալիորեն գերազանցում է մեր սպասելիքները»,-ասել է պրոթեզները մշակող թիմի աշխատակից Կորտին Մորանը։

Մոտ ապագայում գիտնականները հիվանդին տուն կուղարկեն նեյրոպրոթեզների հետ միասին, որպեսզի գնահատեն՝ ինչպես դրանք կկարողանան գործել հիվանդի առօրյա կյանքում։

Ի դեպ, սա համաշխարհային պրակտիկայում առաջին դեպքն է, երբ նեյրոպրոթեզներն օգտագործվում են մարդու միանգամից երկու ձեռքի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է