• Latest news

Կամբոջացի բժշկին ՄԻԱՎ-ի զանգվածային վարակումների գործով մեղադրանք է առաջադրվել

22 դեկտեմբերի, 2014  21:40

Կամբոջացի բժշկին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ 106 մարդու ՄԻԱՎ-ով վարակելու գործով։ Այս մասին Reuters-ին հայտնել է Բաթամանգ նահանգի գլխավոր դատախազ Նյոն Սանը։ Նա նշել է, որ բժիշկն աշխատել է առանց լիցենզիայի։

ՄԻԱՎ-ով զանգվածային վարակման դեպքը բացահայտվել է դեկտեմբերի 9-ին, երբ Բաթամանգ նահանգի բնակիչներին ստուգելիս վարակը հայտնաբերվել է երկու տարեկան երեխայի եւ 80-անց մարդկանց մոտ։

Այն բանից հետո, երբ 74-ամյա մի տղամարդ հետազոտություն է անցել, եւ ում մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել, նա սկսել է այդ բժշկի մոտ բուժում ստացող մարդկանց կոչ անել ՄԻԱՎ-ի անալիզ հանձնել։

Ոստիկաններին հաջողվել է ապացուցել, որ 55-ամյա բժիշկը տարբեր մարդկանց բուժման ընթացքում երակային կաթոց միացնելու համար պարբերաբեր օգտագործել է նույն ներարկիչներն ու ասեղները։ Բժշկի ծառայությանը դիմել են շատ տեղացիներ, քանի որ նրա բժշկական ծառայության գները հասանելի են եղել բնակչության աղքատ խավին, ինչպես նաեւ բժիշկը բնակիչներին հնարավորություն է տվել հետաձգելու վճարումները։ Այս մասին հաղորդում է РИА Новости–ն։

Այս նորությունը ցնցել է երկիրը, քանի որ այնտեղ ՄԱԿ-ի ՄԻԱՀ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի  2013 թ. տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է բնակչության միայն 0,77 %-ի մոտ։ 2014 թ. ավելի քան 24 հազար մարդ է ՄԻԱՎ-ի ստուգում հանձնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել