• Latest news

Ձիթապտղի յուղը կարող է օգնել հղիանա՞լ

22 հունվարի, 2015  16:57

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձիթապտղի յուղը դրականորեն է անդրադառնում պտղաբերության վրա եւ կարող է օգնել հղիանալ: Իրենց գաղափարն ապացուցելու համար նրանք 100 զույգի մասնակցությամբ փորձարկում են իրականացնում, որոնք մտադիր են դիմել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) մեթոդին:

Բոլոր այդ զույգերը կսկսեն ակտիվորեն ձիթապտղի յուղ օգտագործել. վեց շաբաթվա ընթացքում նրանք  պետք է ճաշ պատրաստեն՝ օգտագործելով  միայն այդ յուղը, նույնպես դրանից պատրաստված սպրեդ ուտեն եւ ամեն օր խմեն վիտամին D-ով եւ օմեգա-3 ճարպաթթուներով հարստացված ըմպելիք:

Մասնակիցների մի խումբ էլ կլինի, որի անդամները ձիթապտղի յուղի փոխարեն արեւածաղկի յուղ կօգտագործեն, իսկ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ ըմպելիքի փոխարեն նրանց պլացեբո կտան: Այնուհետեւ այս խմբի տվյալնները կհամեմատեն հսկվող խմբի տվյալների հետ՝ տեսնելու համար, թե ինչպես է ձիթապտղի յուղով հարուստ սննդակարգն ազդել զույգերի պտղաբերության վրա:

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների կարծիքով «ձիթապտղային» դիետայի օգնությամբ հղիանալու շանսերը պետք է աճեն 40 տոկոսով: Նրանք նաեւ հիշեցնում են, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղի բաղադրության մեջ պարունակվող օմեգա-3-ի հագեցած ճարպերն ԱՄԲ-ից հետո նպաստում են սաղմի արագ զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել