• Latest news

Գիտնականներն ապացուցել են ալկոհոլի չափավոր օգտագործման օգտակարությունը

24 հունվարի, 2015  16:14

Հարվարդի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ալկոհոլի չափավոր օգտագործման եւ հասուն տարիքում մարդկանց մոտ սրտի անբավարարության զարգացման հավանականության նվազման միջեւ հնարավոր կապը։

Դիտարկումները ցույց են տվել, որ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործած մարդկանց մոտ տվյալ վտանգը նվազել է 20%-ով։

Ինչպես գիտնականներն են ընդգծում, չնայած հետազոտությունը բացահայտել է ալկոհոլի եւ սրտի խնդիրների նվազեցման հավանականության հնարավոր կապի առկայությունը, այդ ամենը դեռ չի ապացուցում, որ հենց ալկոհոլն է ազդում այդ նվազման վրա։

Վերլուծության ընթացքում գիտնականները 46-50 տարեկան մոտ 15 հազար ամերիկացու վիճակ են գնահատել, որոնց հետեւել են մի քանի տարիների ընթացքում։ Մասնակիցներին մի քանի խմբերի են բաժանել. ժուժկալներ՝ նախկին ալկոհոլիկներ, գրեթե չխմող մարդիկ, ինչպես նաեւ չափավոր եւ շատ խմողներ։ Չափավորների խմբում ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր շաբաթական միջինը մեկից մինչեւ յոթ չափաբաժին ալկոհոլային ըմպելիքներ են օգտագործել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական յոթ չափաբաժին օգտագործած մասնակիցներն ավելի քիչ են հակված սրտային անբավարարության հավանականությունը։ Տղամարդկանց մոտ այդպիսի հավանականությունը 20 տոկոսով է նվազել՝  ժուժկալ խմբի մասնակիցների հետ համեմատած, իսկ կանանց մոտ՝ 16%-ով։ Սրտային անբավարարության վտանգն ավելի շատ ալկոհոլից հրաժարված մարդկանց շրջանում է նկատվել (տղամարդկանց մոտ՝ 19%-ով, իսկ կանանց մոտ՝ 17 %-ով)։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ նախկին ալկոհոլիկներն արդեն իսկ առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել, որոնք կարող էին բարձրացնել սրտային անբավարարության զարգացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել