• Latest news

Շատ հիվանդությունների պատճառը տան օ՞դն է

24 հունվարի, 2015  23:43

Սաութհեմփթոնի համալսարանի գիտաշխատողները պնդում են, որ տան օդը կարող է մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Ինչպես հետազոտողներն են հայտարարում, միլիոնավոր մարդիկ «թունավոր տան համախտանիշ» ունեն, որի պատճառով աճում է սրտանոթային համակարգի խանգարումների հավանականությունը։ Բացի դրանից, այդպիսի հիվանդների մոտ հաճախ է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հանդեպ հակվածություն նկատվում։

Ի՞նչն է սխալ տան օդի հետ կապված, եւ ինչո՞ւ այն կարող է վտանգավոր լինել։

Բանն այն է, որ անկողնային սպիտակեղենի կամ էլ գազօջախից առաջացած չորությունը, գիտնականների խոսքով, կարող է վնասակար միկրոօրգանիզմների ձեւավորման համար պայմաններ ստեղծել։

Սովորական թվացող գործողությունների՝ լվացքի եւ ճաշի պատրաստման պատճառով բնակելի վայրի ներսում շրջանառվող օդի մեջ քիմիական եւ կենսաբանական նյութեր են հայտնվում, որոնք վտանգավոր են մարդու օրգանիզմի համար։

Ծաղկափոշին, բորբոսը, ածխածնի օքսիդը եւ բուրդը անցնում են տան պատերի կամ հատակի միջով՝ նստելով տղամարդկանց, կանանց եւ երեխաների հագուստի վրա։ Այսպես, մանրէները հասնում են մարդկանց մարմիններին  եւ սկսում այնտեղ մակաբույծ կյանք վարել։ Հենց դրանց պատճառով շատ մարդկանց մոտ առաջանում է ընդհանուր թուլություն, փռշտոցով ուղեկցվող տարօրինակ ալերգիկ ռեակցիաներ, աչքերի կարմրություն եւ այլն։

Սեփական տանն այդպիսի խնդիրներից խուսափելու համար գիտնականները խստագույնս խորհուրդ են տալիս օդը մաքրող միջոցներ օգտագործել, ինչպես նաեւ մանրակրկտորեն բնակարաններն օդափոխել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել