• Latest news

Կարիեսի զարգացման հավանականությունն արդեն կարելի է կանխատեսե՞լ

24 հունվարի, 2015  19:45

Իսպանացի գիտաշխատողներին հաջողվել է առանձնահատուկ տեխնոլոգիա ստեղծել, որի օգնությամբ կարելի է կանխատեսել մարդու մոտ կարիեսի առաջացման հավանականությունը։ Ավելին, ախտորոշիչ նոր թեստի օգնությամբ կարելի է կարիեսի դեմ բուժում սկսել առաջին նախանշանների հայտնվելուց շատ ավելի վաղ։

Թեստը նաեւ հնարավորություն է ընձեռում բերանային խոռոչի եւ ատամների հիվանդությունների առաջացման վրա ազդեցության պատճառներն իմանալ։ Առողջության եւ գենոմիկայի՝ Վալենսիայում գտնվող լաբորատորիայի գիտնականները նաեւ նշել են, որ իրենց ստեղծած յուրահատուկ տեխնոլոգիական սարքավորումն արդեն ամբողջությամբ պատրաստ է կլինիկական փորձարկումների համար։ Մասնագետների խոսքով սարքի օգնությամբ բժիշկները կարող են ժամանակին որոշել մարդու՝ կարիեսի առաջացման հանդեպ նախահակումը։

Ավելին, եթե նորամուծության փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, այն կսկսեն այլ ոլորտներում էլ օգտագործել, իսկ նոր սարքավորման մասին մանրամասները հայտնի կլինեն մոտ ժամանակներում։

Իսպանացի հետազոտողները բոլոր մարդկանց խստորեն առաջարկում են հետեւել սեփական ատամների վիճակին, միայն առողջ սննդամթերք օգտագործել եւ չտրվել վնասակար սովորություններին, քանի որ ալկոհոլն ու ծխախոտն ատամների ամենավատ թշնամիներն են։ Պետք չէ նաեւ մոռանալ ատամնաբույժների մոտ կանոնավոր հաճախելու մասին, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրը եւ այն ավելի արագ բուժել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է