• Latest news

35-ամյա կինը «սելֆի դիետայից» հետո նիհարել է 50 կիլոգրամով

25 հունվարի, 2015  19:12

Սելֆիները մարդկանց սովորաբար չեն օգնում  նիհարել, սակայն Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքից 35-ամյա կինը սելֆիների շնորհիվ  կորցրել է գրեթե 50 կգ: Նա իր նիհարելու ամբողջ գործընթացը պարզապես սելֆիների տեսքով հրապարակել է համացանցում, որոնք ամեն անգամ նրան հիշեցրել են դիտեա պահելու մասին եւ օգնել հետեւելու քաշի փոփոխություններին:

Մինչեւ նիհարելը Եվա Ռութ Գաննյաուգսդոթիրը մոտ 134 կգ է կշռել եւ սկսել է սննդակարգից առաջնահերթ կերպով բացառել հացահատիկը, շաքարը եւ օսլան:

«Ես միշտ էլ իմ սննդակարգը վերահսկելու խնդիր եմ ունեցել եւ 18 տարեկանից գեր եմ եղել, իսկ յոթ տարի առաջ երեխաներիս ծնվելուց հետո ես լիովին կորցրեցի ամեն ինչի հանդեպ վերահսկողությունը եւ ավելի գիրացա»,-կնոջ խոսքերը փոխանցում է Fox News-ը: 

Նա սնունդը որպես դեղամիջոց է դիտում, իսկ նրա նախկին դիետան իրեն զրկել է երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելու անհրաժեշտ էներգիայից:

Ամեն անգամ ձեռքը շոկոլադին մեկնելիս կինը նայել է իր լուսանկարներին, որոնք հիշեցրել են իր առողջ նպատակի մասին: Նրա խոսքով, ընկերներն էլ են իրեն մեծապես օգնել՝ դիտելով «առաջ» եւ «հետո» լուսանկարները եւ մեկնաբանելով նրա քաշի փոփոխությունները:

Դիետայից հետո կինն իրեն լավ է զգում եւ նրա խոսքով ասես լողում է վարդագույն ամպերում: Ճիշտ է, նա դեռ ցավ է ապրում նախորդ տարվա լուսանկարները դիտելիս, բայց տարվա վերջին արվածներից արդեն թեթեւ շունչ է քաշում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել