• Latest news

Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան

27 հունվարի, 2015  17:41

Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել:

Դրավեի համախտանիշը կամ մանկական տարիքի խիստ միոկլոնիկ էպիլեպսիան չի արձագանքում  ընթացիկ բուժումներից եւ ոչ մեկին։ Էպիլեպսիայի 60 տոկոս դեպքերը սովորաբար արձագանքում են բուժումներին, սակայն 40 տոկոսը, ներառյալ Dravet-ի համախտանիշը, ոչ։  Այսպիսի հիվանդություն ունեցող երեխաներն օրական հարյուրավոր նոպաներ են ունենում, որոնք կարող են նույնիսկ նրանց կյանքին սպառնալ։

Տեխասի մանկական հիվանդանոցի մանկական նյարդաբան Անգուս Վիլֆոնգի խոսքով հիվանդությունը գենետիկ բնույթ ունի եւ անբուժելի է։ Բժիշկը  նոր դեղամիջոցի փորձարկման գլխավոր հետազոտողն է։

6-ամյա Իզաիահ Ռուիզը (Izaiah Ruiz) տարբեր դեղաքանակներով փորձարկման է մասնակցել, եւ նրա մոտ սկզբում ամիսը չորս անգամ կրկնվող ուժեղ ցնցումները կրճատվել են մինչեւ երկուսը։ Սակայն, նրա տատիկի խոսքով, տղան դեռ օրական աննշան ցնցումներ է ունենում։ Համենայն դեպս, փոքրիկն այս տարի կարողացել է Սուրբ Ծնունդը տանը նշել, այլ ոչ թե հիվանդանոցում։

Դեղամիջոցն այնքանով է վիճահարույց, որ այն մաքրազերծված կանաբիդիոլից (CBD) է բաղկացած, որը մարիխուանայի 80 հայտնի մոլեկուլներից մեկն է։ Վիլֆոնգի խոսքով դեռ գիտական որեւէ ապացույց չկա, որ մարիխուանան կարող է արդյունավետորեն բուժել էպիլեպսիան։ Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ այն ազդեցություն ունի, քանի որ նրանց կարծիքով CBD-ն ինչ-որ կերպ հանգստացնում է նոպաներ առաջացնող ուղեղի ակտիվությունը։

Պետք է նշել, որ CBD-ն այս ոլորտում բեկում է կատարել 2014-ին, երբ այդ հիվանդությունն ունեցող կոլորադացի աղջկան CBD ընդունելուց մեկ ամիս անց հաջողվել է օրվա ընթացքում իր հարյուրավոր ցնցումները հասցնել ամսական մեկ կամ երկուսի։ Այժմ դեղամիջոցը աղջկա պատվին “Charlotte’s Web” անունն է կրում։

Ինչեւէ, դեղամիջոցը շարունակում է փորձարկումներ անցնել, եւ բժիշկները դրա արդյունավետությունը հասկանալու համար շարունակում են աշխատել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է