• Latest news

Աբորտն արգելող 6 ամերիկյան օրենք

1 փետրվարի, 2015  14:42

Աշխարհի բազմաթիվ երկրներում պայքարում են աբորտների դեմ, որոշ երկրներում նույնիսկ խստագույն օրենքներ են գործում: Ահա թե աբորտն արգելով ինչպիսի օրենքներ են գործում ԱՄՆ-ի մի քանի նահանգներում.

HB2

Տեխասում գործող այս օրենքի համաձայն՝ կանայք աբորտից 24-72 ժամ առաջ պետք է ուլտրաձայնային հետազոտություն անցնեն։ Մասնագետը պետք է կնոջն առաջարկի հետազոտության միջոցով տեսնել պտուղը, իսկ եթե վերջինս հրաժարվի, մասնագետը պարտավոր է նկարագրել պտուղը՝ ներառյալ նրա չափսերը, ձեռքերն ու ոտքերը, ներքին օրգանները։ Պտղի սրտխփոցը պետք է լսելի լինի, իսկ մասնագետը կրկին պետք է նկարագրի այն։ Սակայն շատ մասնագետներ եւ քաղաքացիներ պնդում են, որ այս օրենքն անիմաստ է։

Պտղի փաստաբանների վերաբերյալ օրենք

Այս օրենքը բեղմնավորված ձվաբջիջներին սահմանադրական իրավունքներով է օժտում։ Եթե անչափահասը չի կարող հղիության ընդհատման հարցում իր ծնողներին ներգրավել, պետությունն ասում է՝ նա պետք է դատավորից թույլտվություն ստանա; փաստաբանը կարող է ներկայացնել պտղի շահերը, իսկ դատավորն էլ կարող է կանչել անչափահասի ծնողներին, ուսուցչին, ընկերոջը, եւ այսպես շարունակ։

72 ժամ սպասման ժամանակաշրջանի օրենք

Հյուսիսային Դակոտայում աբորտի դիմած կանայք պետք է 72 ժամ սպասեն մինչեւ գործընթացի սկսվելը։ Շատ ամերիկացիներ պնդում են, որ օրենքը պարզապես կանանց ամաչացնելու նպատակ ունի։ Օրենքի գաղափարն այն է, որ կանայք երկար մտածեն նախքան իրենց որոշումն իրագործելը։

Սրտխփոցն ընդդեմ կենսունակության օրենք

Խոսքը Հյուսիսային Դակոտայում 6 շաբաթական հղիության ընդհատման եւ Արկանզասում 12 շաբաթական հղիության ընդհատման օրենքների մասին է։ Այսինքն՝ կանայք այս ժամանակահատվածներից հետո չեն կարող ընդհատել հղիությունը։ 

Աբորտը՝ որպես քրեական հանցագործություն

Եթե Ինդիանա նահանգի բժիշկները սեռով պայմանավորված կամ պոտենցիալ հիվանդություն ունեցող պտղով պայմանավորված աբորտ իրականացնեն, նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Նշենք նաեւ, որ «հիվանդություններ, արատներ եւ հաշմանդամություններ» կանոնը վերաբերում է նաեւ մտավոր հիվանդությանը, ֆիզիկական այլանդակությանը, սկոլիոզին, գաճաճությանը եւ Դաունի համախտանիշին։

Ամուսնու համաձայնություն

Միսուրիի պետական պաշտոնյաներն առաջարկել են կանանցից պահանջել ամուսնու կամ չծնված երեխայի հոր համաձայնությունը, սակայն ատ ամերիկացիներ գտնում են, որ այն վիրավորում է կնոջ արժանապատվությունն ու ինքնավարությունը։

Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ի սահմանադրությունը պաշտպանում է կնոջ՝ հղիության ընդհատման դիմելու իրավունքը, որն արդեն ավելի քան չորս տասնամյակ է, ինչ գործում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել