• Latest news

Կարմրուկի համաճարակ Կալիֆորնիայում. անգամ պատվաստված մարդիկ են վարակվում

26 հունվարի, 2015  11:48

«Դիսնեյլենդում» սկզբնավորված կարմրուկի համաճարակը շարունակում է տարածվել. արդեն 78 մարդ հիվանդացել, ընդ որում նրանց շարքում կարմրուկի դեմ պատվաստում ստացած մարդիկ էլ կան:

Կալիֆորնիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտնում են, որ վարակվածների 90 տոկոսը Կալիֆորնիայում է գտնվում, բայց հիվանդներ կան նաեւ վեց այլ նահանգներում (Յուտա, Վաշինգտոն, Կոլորադո, Օրեգոն, Նեբրասկա, Արիզոնա) եւ Մեքսիկայում:

Հիվանդներից առնվազն 48 հոգի «Դիսնեյլենդի» զբոսայգիներ է հաճախել կամ էլ այդ վայրեր վերջերս այցելած որեւէ մեկի հետ շփվել: Ավելի վաղ ենթադրվել է, որ կարմրուկն ամբողջությամբ լիկվիդացվել է ԱՄՆ-ում: Բացառված չէ, որ «Դիսնեյլենդում» հիվանդության բռնկումն այլ երկրից ժամանած մարդու պատճառով է տեղի ունեցել, որտեղ կարմրուկի խնդիրը դեռեւս չի լուծվել:

ԱՄՆ-ի բժիշկներն ակտիվորեն բոլորին կոչ են անում կարմրուկի դեմ պատվաստում ստանալ, սակայն խնդիրն այն է, որ վարակվածներից առնվազն հինգը պատվաստում ստացած է եղել: Նրանց վարակվելու փաստը փորձագետները բացատրում են նրանով, որ ոչ մի պատվաստանյութ չի կարող 100 տոկոսով արդյունավետ լինել, հատկապես, եթե մարդը ոչ թե երկու, այլ մեկ չափաբաժին է ստացել:

ԱՄՆ-ի բժիշկների խոսքով մեկ անգամ պատվաստում ստանալու դեպքում կարմրուկով վարակվելու հավանականությունը 5 տոկոս է, իսկ երկու անգամի դեպքում՝ ընդամենը միայն 1 տոկոս:

«Եթե առանց պատվաստանյութի հարյուրավոր մարդիկ կարող են վարակվել, ապա պատվաստանյութի երկու չափաբաժին ստանալու դեպքում չվարակվելու շանսը 99 տոկոս է, որն արդեն շատ լավ արդյունք է, քանի որ պատվաստանյութի շնորհիվ միայն մի քանի մարդ կհիվանդանա»,-ասում են նրանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է