• Latest news

Մաստակը կարող է բերանի խոռոչը մաքրել մանրէներից

26 հունվարի, 2015  15:10

Նիդերլանդացի գիտնականները պարզել են, որ մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը հիվանդածին մանրէներից: Ծամոնի մեկ սալիկն ունակ է 100 միլիոն մանրէ բռնել (թքի պարունակության միկրոօրգանիզմների միջին քանակի 10 տոկոսը): Հետազոտությունը հրապարակվել է PLoS One ամսագրում:

Փորձարկումներից մեկի ժամանակ կամավորների բերանի խոռոչ սահմանափակ քանակությամբ մանրէներ են բաց թողել, որից հետո մարդկանց խնդրել են տասը րոպե մաստակ ծամել: Ծամոնի յուրաքանչյուր սալիկին մոտ հարյուր միլիոն մանրէ է բաժին հասել: Բռնված մանրէները տեսանելի են եղել սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացված պատկերների վրա:  Սակայն օգտակար է միայն առանց շաքարի մաստակը. քաղցր նյութերը բերանի խոռոչում եւ ատամների վրա բնակվող մանրէներին պարզապես սնում են:

Առավելագույնս արդյունավետ է առաջին 30 վայրկյանի ընթացքում օգտագործվող ծամոնը, հետո մանրէներն ավելի դժվարությամբ են բռնվում: Ավելին, անդադար ծամելու դեպքում միկրոօրգանիզմների մի մասը վերադառնում է բերանի խոռոչ, հաղորդում է Daily Mail-ը:

Իրականացված հետազոտության հիման վրա գիտնականները հույս ունեն ընտրողաբար գործող եւ բերանը մանրէների որոշ տեսակներից մաքրող մաստակ ստեղծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել