• Latest news

Ինչպե՞ս հղիության ընթացքում չվարակվել լիստերիոզով. 9 խորհուրդ

27 հունվարի, 2015  11:49

Լիստերիոզը բավականին վտանգավոր վարակ է, որով հիվանդանալու հավանականությունը հղիության ժամանակ 13 անգամ մեծանում է:

Լոս Անջելեսի «Բարի Սամարացի» հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Ալան Պարկը նախազգուշացնում է, որ լիստերիոզի մանրէները կարող են անցնել ընկերքի միջոցով եւ վնասել պտղին կամ նույնիսկ սպանել նրան, ուստի հղի կանայք հատկապես չպետք է վարակվեն: Իսկ դա անելն այնքան էլ դժվար չէ, որքան շատերին է թվում:

Ահա  հղիության ժամանակ (եւ ոչ միայն) լիստերիոզից խուսափելու 9 քայլ.

1. Ուտելիքի հարցում զգույշ եղեք

Ցանկալի է, որ հղի կանայք հեռու մնան խնձորի սիդրից, չպաստերիզացված կաթից եւ նույնիսկ այդպիսի կաթից պատրաստված պանրից: Նրանք նաեւ հետեւյալ սննդամթերքները չպիտի ուտեն՝

• Հում կամ կիսաեփ/կիսատապակած միս, թռչնամիս եւ ձուկ

• Հոթ-դոգ

• Ապխտած ծովամթերք

• Կիսաեփ ձու կամ էլ հում ձվերից պատրաստված ճաշատեսակներ, ինչպես օրինակ՝ հոլանդական սոուս

• Հում արմատներ

2. Լվացեք ձեռքերը

Ուտելուց առաջ ձեռքերը պետք է շատ լավ լվանալ (օճառով, նվազագույնը 20 վայրկյան): Դա կօգնի ազատվել վտանգավոր մանրէների լավագույն կեսից: Ձեռքերը պետք է լվանալ նաեւ նախքան ճաշ պատրաստելը եւ պատրաստելու ընթացքում:

3. Հաշվի առեք, որ մանրէները հեշտ են տարածվում

Ճաշ պատրաստելու ընթացքում միսը եւ բանջարեղենը կտրտելու համար խոհանոցային տարբեր տախտակներ ու դանակներ օգտագործեք: Դա կօգնի խուսափել մանրէների տարածումից: Նաեւ սպասքը լվանալու սպունգները հաճախ փոխեք եւ ամեն օր դրանք 1-2 րոպեով դրեք միկրոալիքային վառարանի մեջ:

4. Հետեւեք մաքրությանը

Որքան հնարավոր է՝ հաճախ մաքրեք բոլոր այն մակերեւույթները, որտեղ կարող են մանրէներ հայտնվել: Խոհանոցային տախտակները, սեղաններն ու սառնարանն այն մի քանի տեղերն են, որտեղ սովորաբար վխտում են մանրէները:

5. 70◦C

Ուտելիքը 70◦C եւ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում պատրաստեք:

6. Սնունդը սառնարանում պահեք

Մանրէների մեծամասնությունը կարող է 4-60◦C-ի դեպքում զարգանալ, ուստի ուտելիքը ցանկալի է սառնարանում պահել: Ուշադրություն դարձրեք, որ սառնարանային ջերմաստիճանը 4-5 աստիճանից բարձր չլինի:

7. Լվացեք միրգն ու բանջարեղենը

Մրգերն ու բանջարեղենը միշտ հոսող ջրի տակ լվացեք: Ի դեպ, լվանալ պետք է նույնիսկ բանաններն ու մանդարինները, քանի որ կեղեւի վրա բնակվող մանրէները միրգը մաքրելու ժամանակ կարող են փոխանցվել մրգերին, իսկ հետո՝ Ձեր օրգանիզմին:

8. Ուտելիքը ճիշտ պահպանեք

Պատրաստի ճաշատեսակները հում սննդամթերքներից առանձին պահեք՝ դրա համար առանձին պլաստիկ տարաներ ու փաթեթներ օգտագործելով:

9. Քիմիական նյութերի հետ զգույշ եղեք

Մեր առօրյա կյանքում օգտագործվող շատ ախտահանիչ միջոցներ ու այլ նյութեր շատ վտանգավոր են հղի կնոջ եւ նրա երեխայի առողջության համար, ուստի իրերը լվանալու եւ ախտահանելու համար պետք է միայն էկոլոգիապես մաքուր միջոցներ ընտրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է