• Latest news

Մահ շատակերությունից. ինչպե՞ս է դա հնարավոր

26 հունվարի, 2015  19:39

Բոլորս էլ առնվազն մի քանի պատմություններ ենք լսել այն մարդկանց մասին, որոնք շատակերությունից են մահացել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ է շատակերությունը երբեմն սպանում: Այս հարցերի պատասխանները NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է պարզել գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Մասնագետի խոսքով սնունդ ընդունելուն հաջորդած մահը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնցից հիմնականը շատակերությունից առաջացած սրտի հանկարծակի կանգն է: Ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Փորձենք մեխանիզմներից մեկն առավելագույնս հասկանալի եւ պարզ միջոցով բացատրել. եթե մարդը հանկարծ շատ է ուտում, այն ծանրաբեռնում է իր մարսողական համակարգը: Եթե օրգանիզմի համակարգերից մեկը ծանրաբեռնված է լինում, օրգանիզմն իր բոլոր ուժերն այդ համակարգի վրա է կենտրոնացնում, այդտեղ է ուղարկում բոլոր իր ռեսուրսները՝ իրավիճակը շտկելու համար:

Շատակերության եւ դրան հետեւող մարսողական համակարգի ծանրաբեռնվածության դեպքում օրգանիզմն անմիջապես բարելավում է ստամոքսի եւ աղիների արյան մատակարարումը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել ընդունված սննդի ավելցուկը, որի արդյունքում սրտին եւ ուղեղին սովորականից ավելի քիչ   արյուն եւ թթվածին է բաժին հասնում: Օրգանիզմը կարող է պատրաստ չլինել ռեսուրսների այդպիսի վերաբաշխմանը, ուստի այն կարող է արագորեն թթվածնային քաղց եւ սրտի տարբեր հիվանդություններ առաջացնել, այդ թվում եւ հանկարծամահություն:

Հետաքրքրական է, որ այդպես կարող է ոչ միայն սրտի հիվանդությունների հակում ունեցող մարդու հետ պատահել, այլեւ առաջին հայացքից բոլորովին առողջ թվացող մարդու, ով ո´չ սրտի, ո´չ ուղեղի արյան մատակարարման ոչ մի խնդիր չունի:

Այդպիսի խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս շատ չուտել: Իհարկե, շատակերության բոլոր դեպքերը չէ, որ կարող են մահացու լինել, բայց օրգանիզմն ամեն դեպքում ծանրաբեռնելն իզուր է, քանի որ շատակերությունը եւ օրգանիզմի ծանրաբեռնվածությունը նաեւ օրգանիզմի պաշտպանիչ գործառույթներն են թուլացնում՝ այն վիրուսների եւ մանրէների համար առավել խոցելի դարձնելով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է