• Latest news

Կալիֆորնիայում գրիպից ամսվա կտրվածքով 5 մարդ է մահացել

26 հունվարի, 2015  20:50

Կալիֆորնիա նահանգի Նապա շրջանում գրանցվել է գրիպից առաջացած բարդության հետեւանքով հերթական մահը: Հիվանդը  65 տարեկան է եղել, եւ սա նահանգում այս ամսվա ընթացքում արդեն պաշտոնապես հինգերորդ մահն է: Բժիշկները նախազգուշացնում են, որ գրիպի համաճարակը դեռեւս չի նահանջում:

Ավելի վաղ հաղորդվել է Սոնոմա շրջանում մեկ մարդու, Սան Մաթեո շրջանում երկու եւ Սան Ֆրանցիսկոյում եւս մեկ մարդկանց մահվան մասին:

Զոհերի փաստացի թիվը կարող է էլ ավելի լինել, անհանգստանում են բժիշկները: Այս կապակցությամբ նրանք քաղաքացիներին, հատկապես ռիսկային խմբում գտնվողներին կոչ են անում պատվաստում ստանալ եւ գրիպի առաջին ախտանշանների հայտնաբերման դեպքում անմիջապես բժշկի դիմել, հաղորդում է America.ru կայքը:

Ռիսկի խմբում են մտնում փոքրիկ երեխաները, հղի կանայք, տարեց քաղաքացիները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ: Ամերիկացի բժիշկները նաեւ խստորեն խորհուրդ են տալիս հետեւել տարրական այնպիսի կանոններին, ինչպիսիք են ձեռքերը լվանալը, իսկ հիվանդության դեպքում՝ անպայման տանը մնալը վիրուսի բարդություններից եւ տարածվելուց խուսափելու  համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել