• Latest news

Ահավոր այրվածքներ ստացած աղջիկը երկու ամիս անց դպրոց է վերադարձել (ֆոտո)

26 հունվարի, 2015  21:30

Տան պայթյունի հետեւանքով խոր այրվածքներ ստացած 16-ամյա Քիլի Բրուքբանկը երկու ամսվա ընթացքում արագորեն ապաքինվել է:

Նոյեմբերի 10-ին ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհը վառել է Քիլիի մատների ծայրերը, մազերը, հոնքերն ու թարթիչները եւ նրան ձեռքերի, մեջքի, ոտքերի, դեմքի եւ որովայնի երրորդ աստիճանի այրվածք պատճառել: Աղջիկը որոշել է Օհայո նահանգի Ջորջաթաունում գտնվող իրենց տան մեջ զգացվող տարօրինակ հոտը վերացնելու համար մոմ վառել, որից հետո նա հայտնվել է կրակի ճիրաններում: Աղջիկը տանը մենակ է եղել, եւ, բարեբախտաբար, նրան հաջողվել է ողջ մնալ: Չարաբաստիկ դեպքից երկու ամիս է անցել, եւ Քելին որոշել է դպրոց վերադառնալ:

«Կարծում եմ՝ ես պարզապես հաջողակ եմ: Ոչ մի բանի համար հնարավոր չէ երաշխավորել: Այդ կյանքն է փոխվում: Ես գիտեմ, որ ավելի վատ բաներ էլ կարող են պատահել»,-աղջկա խոսքը փոխանցում է Daily Mail-ը՝ վկայակոչելով WCPO-ին:

Կրակն այնքան ուժգին է եղել, որ նույնիսկ մաշկի տակ գտնվող ճարպերին է հասել՝ աղջկա ձեռքերը կաթնագույն սպիտակ դարձնելով:

Աղջկա մայրը եւ խորթ հայրը աշխատանքի են եղել, երբ տունը պայթել է, իսկ Քելին կիսափլատակներից մի կերպ փողոց է դուրս եկել՝ դեռեւս վառվելով կրակի ճիրաններում: Հարեւանները ջրով լի դույլեր են դատարկել ավագ դպրոցում սովորող աղջկա վրա, 911 զանգահարել ու կանչել նրա ծնողներին:

Աղջիկը չորս վիրահատություն է տարել, նրա ձեռքերին նոր մաշկ է փոխպատվաստվել, եւ երկու ամիս էլ ֆիզիոթերապիայի կուրս է անցել:

Հետազոտողները դեռեւս փորձում են պարզել հրդեհի պատճառը, որը, հավանաբար պրոպան գազի արտահոսքի հետեւանքով է տեղի ունեցել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել