• Latest news

Մասնագետները 50-ն անց մարդկանց խորհուրդ են տալիս ստուգվել հեպատիտ Ց-ի համար

28 հունվարի, 2015  23:49

Մասնագետները պարզել են, որ ԱՄՆ-ում հեպատիտ Ց-ի բոլոր դեպքերի երեք քառորդ մասը բաժին է ընկնում 1945-ից մինչեւ 1964 թթ. ծնված ամերիկացիներին: Ավելին, այդ մարդկանց 75%-ը չի էլ իմանում իր հիվանդության մասին, քանի որ այն բնորոշ ախտանշաններ չունի եւ ստանդարտ արյան անալիզի միջոցով չի հայտնաբերվում:

Հատկապես այդ թվականների ընթացքում ծնված մարդիկ պետք է ստուգվեն վիրուսի հայտնաբերման համար եւ բուժում ստանան, ասում է Նյու Յորքի Lenox Hill հոսպիտալի հեպատոլոգիայի բաժնի տնօրեն Իլան Ս. Վեյսբերգը (Ilan S. Weisberg):

Մասնագետի խոսքով, հեպատիտ Ց-ի հիմնական թիրախը լյարդն է, եւ այն լյարդի բոլոր քրոնիկ հիվանդությունների առաջացման պատճառն է: Ավելին, հեպատիտ Ց-ն երկրում կատարվող լյարդի փոխպատվաստումների, նաեւ լյարդի քաղցկեղի զարգացման առաջին պատճառն է: Վեյսբերգի կարծիքով հեպատիտ Ց ունեցող մարդկանց 20-30%-ի մոտ լյարդի ցիռոզ է առաջանում, սակայն հիվանդությունը 20-30 տարի է պահանջում զարգանալու համար: Ինչեւէ,  այդ տարիների ընթացքում հիվանդությունը բոլորովին առանց ախտանշանների է զարգանում, ուստի հիվանդները հազվադեպ են շուտ իմանում դրա մասին: Բայց հենց ցիռոզն սկսում է ի հայտ գալ, մեծանում է լյարդի քաղցկեղի հավանականությունը:

«Աննկարագրելի է, բայց հեպատիտ Ց-ով նոր ախտորոշված բոլոր այն մարդիկ, ում ես հանդիպել եմ, գլխներին են տալիս՝ ասելով, որ իրենք վերջին 15 տարիներին բժշկի այցելել են, եւ նրանց արյան անալիզը երբեք ցույց չի տվել հիվանդության առկայությունը»,-նշում է բժիշկը:

 Ահա թե ինչու մասնագետը խորհուրդ է տալիս ստուգվել հեպատիտ Ց-ի վիրուսը հայտնաբերելու համար, որը կարող է փոխանցվել արյան փոխներարկումների, ներերակային թմրամիջոցների, դաջվածքների եւ սեռական ակտի միջոցով: Մասնագետը նշում է, որ վերջին ժամանակներում բուժումը 12 շաբաթ է պահանջում, եւ բուժման արդյունավետությունը 95% է կազմում: Ինչեւէ, կարեւորը ժամանակին ստուգվելն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է