Նիհարել ցանկացող մարդիկ հաճախ են ցածր քանակությամբ ածխաջրեր պարունակող դիետաների հետեւում: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այդպիսի դիետաները հղի են լուրջ առողջական վտանգներով: Բանն այն է, որ մեր օրգանիզմը շատ քիչ բջջանյութ է ստանում, ուստի բջջանյութով հարուստ սննդամթերքներից հրաժարվելը, որոնցից մեկն էլ կարտոֆիլն է, կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել, հաղորդում է Meddaily.ru-ն:
Կարտոֆիլը պարունակում է բջջանյութի օգտագործման նորմայի 12%-ը: Այն երկու անգամ ավելի է, քան մենք ստանում ենք հացահատիկային փաթիլներից, եւ 30%-ով ավելի, քան մեր օրգանիզմը սեւ հացից է ստանում: Նշենք, որ կարտոֆիլը հատկապես օգտակար է դեռահասների համար, որոնք կարտոֆիլից ստանում են իրենց օրական անհրաժեշտ բջջանյութի 15%-ը:
Հիշեցնենք, որ բջջանյութը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Այն նպաստում է մարսողությանը եւ օգնում կարգավորել քաշը՝ առաջացնելով հագեցվածության զգացում:
Առանց ածխաջրերի դիտեային անցնելիս մարդիկ թյուրիմացաբար մտածում են, որ կարտոֆիլը յուղոտ եւ բարձր կալորիականությամբ մթերք է: Սակայն կարտոֆիլը ճարպ չի պարունակում, նաեւ կալորիաներն են քիչ՝ օրական նորմայի ընդամենը 6%-ը, ընդ որում, այն ավելի քիչ է, քան սպիտակ հացի մեջ եւ այնքան, որքան ալկոհոլն է պարունակում:
Ավելին, կարտոֆիլը կալիումի աղբյուր է, որը չեզոքացնում է աղի բացասական ազդեցությունը եւ օգնում արյան ճնշումը նորմայի մեջ պահել:
Մասնագետները հիշեցնում են, որ ամենօրյա սննդակարգի կեսը պետք է ածխաջրերից բաղկացած լինի: Պետք է պարզապես խուսափել ազատ շաքարով հարուստ սննդամթերքներից եւ ավելի շատ ամբողջական ձավարեղեն, լոբի, կարտոֆիլ, միրգ ու բանջարեղեն ուտել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր