• Latest news

Գիտնականները չղջիկների մոտ մարդու համար վտանգավոր 16 վիրուս են հայտնաբերել

28 հունվարի, 2015  17:09

Ուսումնասիրելով Էբոլա վիրուսի՝ չղջիկներից մարդուն փոխանցվելու ուղիները՝ Հարավային Աֆրիկայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները եւս 16 վիրուս են հայտնաբերել, որոնք կարող են կենդանուց մարդուն փոխանցվել եւ ներկայիս տենդի համաճարակին նման հիվանդության բռնկում հարուցել:

Պրոֆեսոր Նայջել Լայտֆուտի խոսքով տվյալ պահին 16 վիրուս է հայտնաբերվել, որոնցով մարդիկ կարող են վարակվել, եւ որից կարող է համաճարակ առաջանալ: Սակայն ներկա պահին դեռեւս հայտնի չէ՝ նոր հայտնաբերված վիրուսները որքանով են վտանգավոր: 

Հաստատվել է, որ բացի չղջիկներից այլ կենդանիները եւս, օրինակ՝ կապիկները, կարող են Էբոլա տենդի կրողները լինել, որոնք նույնպես շփում են ունենում վտանգավոր վիրուսով վարակված չղջիկների հետ:

Լայտֆուտը կարծում է, որ Աֆրիկայի բնակիչներին անօգուտ է բացատրել, որպեսզի նրանք դադարեն սննդի մեջ կապիկներ օգտագործել, քանի որ այդ սննդամթերքն իր մեջ վտանգ է պարունակում:

Վիրուսի տարածման հարցով եւս մեկ խնդիր են համարվում ժողովրդական բժիշկները՝ հեքիմները, շամաններն ու վհուկները: Աֆրիկայի որոշ վայրերում նրանց օգնության է դիմում բնակչության մոտ 60-70%-ը: Ուշ ախտորոշման եւ նորմալ բուժման բացակայության հետեւանքով մահացու հիվանդությունը մեծ թվով մարդկային կյանքեր է խլում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել