• Latest news

Էլեկտրոնային ակնոցը կույր կնոջը թույլ է տվել առաջին անգամ տեսնել իր երեխային

28 հունվարի, 2015  14:50

Քեթի Բլայցը գրեթե կույր է 11 տարեկանից: Նոր էլեկտրոնային ակնոցի շնորհիվ նա կարողացել է առաջին անգամ տեսնել իր զավակին:

Ի՞նչ է նշանակում «գրեթե կույր»: Բանն այն է, որ կինը հազվաгյուտ ժառանգական հիվանդություն ունի, որի դեպքում կենտրոնական տեսողությունը խանգարվում է, բայց պերիֆերիկ տեսողությունը սովորաբար այս կամ այն աստիճանով պահպանվում է: Բլայցն ուր էլ որ նայի, կենտրոնում նա տեսնում է միայն այն, ինչ կույրերն են տեսնում, իսկ մնացած ամեն ինչ մշուշի մեջ է երեւում: Ժամանակակից բժշկությունը դեռեւս չի կարող բուժել այդպիսի հիվանդություն ունեցող մարդկանց, սակայն նոր տեխնոլոգիաները կարող են նրանց օգնել տեսնել:

eSight էլեկտրոնային ակնոցը տարբեր պարամետրեր ունի, որոնք կարելի է կարգավորել եւ հարմարեցնել տվյալ մարդուն՝ բարելավելով պատկերի որակը, որը նա տեսնում է: Սարքավորումը հագեցած է բարձր որակի տեսախցիկով, որն իրական ժամանակում օրգանական  լուսադիոդներից պատրաստված հատուկ էկրաններին փոխանցում է պատկերը: Էկրանները տեղադրված են անմիջապես օգտատերի աչքերի դիմաց: Այդ սարքավորման օգնությամբ մարդիկ կարող են տեսնել նույնիսկ այն, որոնք չեն կարող սովորական տեսողությամբ մարդիկ տեսնել:

Իսկ այսպիսի հաճույքը մոտ 15,000 ԱՄՆ դոլար արժե. գինը բավականին բարձր է, բայց աչքերի որոշ վիրաբուժական վիրահատություններ ավելի թանկ արժեն, եւ միշտ չէ, որ անվտանգ են: Ամեն դեպքում հարմարանքի ստեղծողները համոզված են, որ մոտակա տարիներին սարքավորման գինն զգալիորեն կնվազի, իսկ հիմա նրանք աշխատում են ապահովագրական ընկերությունների եւ բարեգործական կազմակերպությունների հետ, որպեսզի սարքավորումը հասանելի դարձնեն դրա կարիքն զգացող ավելի շատ թվով մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է