• Latest news

Հայ բժիշկները պատերազմում նաեւ ադրբեջանցի զինվորներին են բուժել

28 հունվարի, 2015  18:03

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայ բժիշկները ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի զինվորներին են օգնություն ցուցաբերել:

«Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը, ով 1992-1995 թթ. մասնակցել է պատերազմին, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես Ֆիզուլիի ռազմադաշտային հոսպիտալում ինքն ու իր գործընկերները բուժել են ոչ միայն մեր տղաներին, այլեւ օգնության կարիք ունեցող ադրբեջանցիներին: Ընդ որում, նրանք ոչ միայն վերքերն են վիրակապել, այլեւ լուրջ վիրահատություններ կատարել: Հենց ինքը Տարոն Տոնոյանը 9 ադրբեջանցու  լուրջ վիրահատություն է կատարել՝ փրկելով նրանց կյանքը:

«Արթմեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նույնպես հիշել է, թե ինչպես է օգնել ադրբեջանցի տղաներին: Նրա խոսքով, հոսպիտալում գերիների համար հատուկ բաժանմունք է հատկացված եղել: Գերիների թվում է եղել մի ադրբեջանցի երիտասարդ, ում ականջն սկել է ցավալ:

«Ես զննեցի նրան եւ բուժում նշանակեցի այնպես, ինչպես կնշանակեի ցանկացած մեր տղաներից մեկին: Երիտասարդը մնում է երիտասարդ, եւ նա մեղավոր չէ, որ իր կառավարությունն իրեն պատերազմ է ուղարկել»,-ասել է բժիշկը:

Նա նաեւ մի հետաքրքիր դեպք է հիշել. գերիների թվում կույր աղիքի սուր բորբոքում ունեցող մի ադրբեջանցի է եղել, եւ նրան շտապ վիրահատություն է հարկավոր եղել: Մի քանի վիրավոր զինվորներ փորձել են վիրահատարան ներխուժել՝ ցանկանալով սպանել գերուն, իսկ բժիշկները պաշտպանել են ադրբեջանցուն՝ տղաներին հիշեցնելով, որ հայերը գերիներին չեն սպանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել