• Latest news

Մեծ քանակությամբ ջուրն այնքան էլ օգտակար չէ

29 հունվարի, 2015  10:42

Շատ մասնագետներ պնդում են, որ առողջությունը պահպանելու համար անրաժեշտ է շատ ջուր խմել: Բայց իրականում ջրի չափից դուրս սպառումը վնասակար է, քանի որ այն սպառնում է երիկամների խնդիրներին եւ ավելորդ քրտնարտադրությանը (հիպերհիդրոզ): Այսպիսին է պրոֆեսոր Մարկ Ուիթլիի տեսակետը, ով հիպերհիդրոզի բուժմամբ է զբաղվում:  Նրա խոսքով, չափազանց շատ քրտնարտադրության խնդիրը հաճախ պայմանավորված է հենց օգտագործվող ջրի քանակով:

Եթե Դուք այդպիսի խնդիր ունեք, պրոֆեսորը խորհուրդ է տալիս նվազեցնել հեղուկ օգտագործելու քանակը, փորձել չնյարդայնանալ, դադարեցնել դեղամիջոցներ ընդունել:  Եթե տվյալ միջոցները չեն օգնում, կարելի է Բոտոկսի ներարկումներ կատարել (ժամանակավորապես դադարեցնում է քրտնարտադրությունը) կամ էլ լազերով հեռացնել քրտնագեղձերը:

Ենթադրվում է, որ օրական անհրաժեշտ է 2 լիտր ջուր խմել: Մոտավորապես 500 մգ մենք այսպես թե այնպես սննդից ենք ստանում: Այստեղ պետք է ավելացնել սուրճն ու թեյը: Սկզբունքորեն սա բավական է, ասում է Ուիթլին: Եթե հեղուկը շատ-շատ է, երիկամները ծանրաբեռնվում են: Կամ էլ օրգանիզմն ավելցուկները քրտինքի միջոցով է հանում, որի ծավալները պարզ է, որ մեծանում են: Ընդհանրապես խմել պետք է միայն ծարավ զգալու դեպքում: Եթե մարմնին հերիքում է հեղուկը, մեզը դեղին եւ թափանցիկ է լինում:

Ի դեպ, մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ եթե մարդը ջուր է խմում, երբ դրա կարիքը չի զգում, նրա կենտրոնացման աստիճանը նվազում է: Գիշերը անհրաժեշտ է լինում զուգարան գնալ, որը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Իսկ անմիջապես ջուրը կարող է վտանգ ներկայացնել իր մեջ եղած քիմիական միացությունների պատճառով: Նաեւ չպետք է մոռանալ հիպոնատրեմիայի մասին, երբ աղերի մակարդակը նվազում է՝ ծայրահեղ ցուցիչների հասնելով, իսկ ուղեղն ուռչում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել