• Latest news

Կաթվածահար չինուհին ձախ ոտքով վեպ է գրել (ֆոտո)

28 հունվարի, 2015  22:46

Ուղեղի կաթված ունեցող Չինաստանի բնակչուհի Հու Հուեյուանը (Hu Huiyuan) գիրք է գրել:

21-ամյա չինուհին, ով գրեթե լիովին անշարժունակ է, համակարգչով իր վեպը ձախ ոտքով է շարել: Գիրքը մոտ 60 հազար բառ է պարունակում: Գրողն ստեղնաշարով մեկ րոպեում 20-30 բառ է հավաքում, հաղորդում է Daily Mail-ը:

Անհոյ նահանգում բնակվող աղջկա ծնողները պատմել են, որ մանուկ հասակում աղջիկը դպրոց հաճախելու հնարավորություն չի ունեցել, սակայն նա գիրը սովորել է հեռուստատեսային տիտրերով: Երբ աղջիկը ծնվել է, բժիշկները պնդել են, որ նա տասը օր էլ չի ապրի:

Տեղական հեռուստալիքին տված  հարցազրույցում Հու Հուեյուանը պատմել է, որ ինքը փորձում է շատ կենտրոնանալ, իսկ հաշմանդամությունը նրան համբերություն է սովորեցրել: «Ես ուրախ եմ, որ գրելու եւ տարբեր հետաքրքրությունների տեր մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունեմ»,-նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել