• Latest news

Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն

29 հունվարի, 2015  13:37

Միեւնույն գենետիկ մուտացիաները չեն քույրերի եւ եղբայրների մոտ աուտիզմի պատճառը եւ դրանք միշտ չէ, որ ծնողներից են ժառանգվում, ցույց են տվել Կիրառական գենոմային հետազոտությունների կենտրոնի ստացած տվյալներ

Կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են 85 ընտանիքի ծնողների եւ երեխաների գեները: Բոլոր ուսումնասիրված ընտանիքներում երկու երեխա աուտիզմ է ունեցել: Մասնագետները հայտնի գենետիկ մուտացիաները 36 ընտանիքում են հայտնաբերել: Միայն 11 եղբայրներ եւ քույրեր են միեւնույն մուտացիան ունեցել: Մասնակիցներից միայն տասն է մուտացիան ծնողներից ժառանգել, հաղորդում է  WebMD-ն:

Ընտանիքների երկու երրորդում եղբայրներն ու քույրերն առնվազն մեկ գենետիկ մուտացիայով տարբերվել են: Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն աուտիզմի անհատական ձեւ է ունեցել: Տարբեր մուտացիաներ ունեցող եղբայրների եւ քույրերի աուտիզմի դեպքերը, որպես կանոն, շատ տարբեր են եղել: Օրինակ՝ մի երեխա գրեթե չի խոսել, իսկ երկրորդ երեխայի խոսքի զարգացման մակարդակը գրեթե նորմալ է եղել:

Հետազոտողները եզրահանգում են կատարել, որ աուտիզմի գենետիկ պատճառները մինչեւ հիմա քիչ են ուսումնասիրված: Մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը ժառանգաբար չի փոխանցվում, սակայն այն հաճախ եղբայրների ու քույրերի մոտ է հանդիպում: Եթե ավագ երեխան աուտիզմ ունի, կրտսեր երեխայի մոտ հիվանդության զարգացման հավանականությունը 7 անգամ մեծանում է: Աուտիզմի պատճառը կարող է ուրիշ, օրինակ, մոր հղիության զարգացման ընդհանուր պայմաններով կամ շրջապատող միջավայրի գործոններով պայմանավորված լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել