• Latest news

Ունեք արդյոք մետաբոլիկ համախտանիշ. գնահատման 5 չափանիշ

30 հունվարի, 2015  12:50

Մետաբոլիկ համախտանիշը մեր օրերում ամենատարածված խանգարումներից է: ԱՄՆ-ում մոտ 25% մարդ ունի այդ հիվանդությունը, որը ներառում է ճարպակալումը, շաքարախտը, արյան մեջ ճարպի բարձր պարունակությունը եւ մի շարք այլ խանգարումներ:

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք Դուք մետաբոլիկ համախտանիշ ունեք:

ԱՄՆ-ի Ազգային բժշկական գրադարանը դա իմանալու համար հետեւյալ միջոցն է առաջարկում: Եթե Ձեզ մոտ առկա են նշված նախանշաններից երեքը կամ ավելի շատ, ապա, Դուք ամենայն հավանականությամբ մետաբոլիկ համախտանիշ ունեք.

• Բարձր զարկերակային ճնշում՝ - 130/85 մմ սնդիկի սյուն եւ ավելի բարձր

• Արյան մեջ շաքարի (գլյուկոզայի) մակարդակը՝  100 մգ / դլ կամ ավելի բարձր

• Տղամարդկանց իրանի շրջանագիծը 101.6 սմ-ից շատ է, իսկ կանանց մոտ՝ 88.9 սմ-ից շատ

• HDL խոլեստերինի ցածր մակարդակ. տղամարդկանց մոտ՝ 40 մգ/դլ-ից ցածր, կանանց մոտ՝ 50 մգ/դլ-ից ցածր 

• Տրիգլիցերիդների մակարդակը 150 մգ / դլ է կամ ավելի բարձր

Գնահատման այս մեթոդն ընդում են նաեւ Շաքարախտի միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Ինսուլինի հանդեպ դիմադրողականության ուսումնասիրության եվրոպական խումբը եւ Սրտի ամերիկյան ասոցացիան:

Եթե Դուք ավելորդ քաշ եւ շաքարախտ ունեք, մասնագետները խորհուրդ են տալիս անպայման բժշկի դիմել եւ պարզել՝ արդյոք Դուք նաեւ մետաբոլիկ համախտանիշ ունեք: Մետաբոլիզմն (նյութափոխանակությունը) օրգանիզմի կարեւորագույն գործընթացներից է, եւ այդ գործընթացի ցանկացած խանգարում կարող է շատ վտանգավոր լինել: Եթե միջոցներ չձեռնարկվեն, մետաբոլիկ համախտանիշը Ձեզ կենսական էներգիայից կզրկի, մի շարք նոր հիվանդությունների պատճառ կդառնա եւ զգալիորեն կվնասի Ձեր ներքին օրգանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել