• Latest news

Ո՞ր նախանշանների դեպքում է հարկավոր սրտաբանին դիմել

29 հունվարի, 2015  20:29

Ինչպե՞ս կարելի է տարբերել սրտի խնդիրները բոլոր մյուս հիվանդություններից: Ինչպե՞ս կարելի է հասկանալ՝ երբ պետք է սրտաբանին դիմել: Այս հարցերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սրտաբան Մարինե Օրդյանն է անդրադարձել:

Նրա խոսքով, սրտային խնդիրները հետեւյալ նախանշանները կարող են մատնանշել.

• Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում հեւոցը, հատկապես, եթե այն վերջերս է հայտնվել

• ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կրծքավանդակում ծանրության զգացում

• Գլխապտույտ

• Ծանրություն գլխում

• Խոսքի խանգարումներ

Վերը թվարկված բոլոր ախտանշանները կարող են սրտի հետ կապված խնդիրների մասին վկայել, եւ եթե Դուք Ձեզ մոտ այդ ախտանշաններից նույնիսկ մեկն եք նկատել, ցանկալի է ամեն դեպքում բժշկի դիմել:

Իհարկե, բոլոր այդ նախանշանները միշտ չէ, որ սրտանոթային հիվանդությունների հետ են կապված լինում: Կրծքավանդակում նույն ցավերը կարող են բոլորովին տարբեր հիվանդությունների, օրինակ՝ ողնաշարի, ստամոքսի խնդիրների կամ էլ նույնիսկ նեւրոզի պատճառով լինել:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am Medicine–ը, Penn State Medical School-ի մասնագետները կարծում են (http://med.news.am/arm/news/4838/krtsqavandaki-cavery-misht-chen-srti-khndirner-matnanshum.html), որ կրծքավանդակի ցավը միշտ չէ, որ կապված է սրտանոթային խնդիրների հետ, եւ, ավելին, այդպիսի ցավերի դեպքում սրտի ստուգումը գրեթե ոչ մի կերպ չի ազդում մոտակա 190 օրերի ընթացքում ինֆարկտի զարգացման հավանականության վրա:

Սակայն սրտաբան Մարինե Օրդյանը կարծում է, որ կրծքի շրջանում ցավերի դեպքում (ինչպես նաեւ վերը նշված ախտանշանների առկայության դեպքում) ստուգվելն անհրաժեշտ է, քանի որ ավելի լավ է բացառել սրտի հետ կապված խնդիրները, քան ինչ-որ կարեւոր բան բաց թողնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել