• Latest news

8-ամյա աղջիկը քաղցկեղի բուժման նոր միջոց է առաջարկել

30 հունվարի, 2015  15:01

Կամիլա Լիսանտին, ով ընդամենը 8 տարեկան է, քաղցկեղի բուժման նոր միջոց է առաջարկել, որը շատ արդյունավետ է եւ հեռանկարային:

Ընթրիքին աղջկա ծնողները, որոնք Մանչեսթերի համալսարանում քաղցկեղային հիվանդությունների ուսումնասիրությամբ են զբաղվում, նրան հարցրել են, թե ինչպես աղջիկը կբուժի այդ հիվանդությունը: «Հակաբիոտիկներով»,-պատասխանել է աղջիկը:

Իհարկե, սկզբում ծնողները նրա գաղափարը լուրջ չեն ընդունել, բայց լաբորատորիայում նրանք, այնուամենայնիվ, փորձել են հակաբիոտիկներն ու զարմացել. պարզվել է՝ էժան եւ տարածված հակաբիոտիկները կարողացել են սպանել կրծքի, շագանակագեղձի, թոքերի, ձվարանների, մաշկի, ուղեղի եւ նույնիսկ ենթաստամոքսային գեղձի ուռուցքներից վերցրած քաղցկեղային բջիջները: Ավելին, բոլոր այդ հակաբիոտիկներն առողջ բջիջներին ոչ մի վնաս չեն հասցրել:

Ճիշտ է, դրանք ընդամենը լաբորատոր հետազոտություններ են եղել, եւ դրանք հաստատելու համար անհրաժեշտ կլինի նույն հակաբիոտիկները նաեւ մարդկանց վրա փորձարկել:

Cancer Research UK-ից բժիշկ Ալան Ուորսլին The Independent-ին տված հարցազրույցում ասել է, որ որոշ հակաբիոտիկներ դեռեւս 1960 թվականից քաղցկեղային հիվանդությունների դեպքում քիմիոթերապիայի հետ միասին օգտագործվում են որպես թերապիայի մաս: Ինչ վերաբերում է Կամիլայի ծնողների ուսումնասիրությանը, մեկնաբանելով նրանց բացահայտումը, բժիշկը հայտարարել է, որ նրանց հետազոտությունը չի ապացուցում մարդկանց բուժելու դեպքում այդ հակաբիոտիկների արդյունավետությունը, նաեւ հայտնի չէ՝ ինչպիսին կարող են լինել կողմնակի ազդեցությունները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է