• Latest news

Մեգապոլիսների բնակչուհիները ճիշտ սնվել չգիտեն

30 հունվարի, 2015  18:40

Ժամանակակից կանայք չգիտեն ճիշտ սնվել: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի եւ կանադացի գիտնականները համատեղ իրականացրած հետազոտությունից հետո:

Դուգլասի Հոգեբանական առողջության համալսարանի աշխատակիցները եւ Մոնրեալի համալսարանի նրանց գործընկերները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ կինը հակված է ոչ պատշաճ սննդային վարքագիծ ցուցաբերելուն: Ընդ որում, այս խնդիրն ավելի հաճախ մեգապոլիսներում բնակվող 30 անց առողջ եւ կրթված կանանց մոտ է հանդիպում:

Հաճախ սննդային վարքագծի խանգարման պատճառն այդպիսի կանանց մոտ կանացի գեղեցիկ մարմնի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացնում է, նաեւ ճիշտ սնվելու մասին գիտելիքների պակասը: Սոցիալական կայքերը, նաեւ գեղեցկության որոշ պարտադրված իդեալները նույնպես նպաստում են այդպիսի խանգարումների առաջացմանը, որոնցից են անորեքսիան եւ բուլիմիան:

Հետազոտողների խոսքով, շատ կանայք ծարահեղության մեջ են ընկնում.  կամ օրվա ցանկացած ժամի շատ են ուտում, կամ էլ քաղց են զգում՝ գրեթե ամբողջությամբ հրաժարվելով սննդից: Ընդ որում, ավելի հաճախ իրենց բարեկազմ կանայք են սննդից զրկում՝ այդ կերպ իրենց հասցնելով մինչեւ անորեքսիայի: Իսկ ավելորդ քաշ ունեցող կանայք հաճախ հաղթահարում են սթրեսը՝ հետեւողականորեն շատ ուտելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է