• Latest news

Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել

30 հունվարի, 2015  23:46

Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ աշխարհում քնի ամենատարածված խանգարումն է: Այդ մարդկանց 10%-ը քրոնիկ անքնություն ունի եւ դրա հետ կապված բժշկական օգնության է դիմում:

Հետազոտողներն ուսումնասիրել են նյարդային համակարգի գերգրգռման հետ կապված անքնությունը: Այդ տեսակի անքնությամբ տառապող մարդկանց համար դժվար է թուլանալ եւ քնել, քանի որ նրանք ամբողջ օրը լարվածության մեջ են գտնվում:

Հետազոտությանը քրոնիկ անքնությամբ 219 մարդ է մասնակցել: Մասնակիցների 60%-ը կանայք են եղել: Կամավորների միջին տարիքը մոտ 40 տարեկանն է եղել: Քրոնիկ անքնություն ասելով բժիշկները ավելի քան 6 ամիս շարունակված քնի հետ կապված խնդիրներն են հասկացել:

Մասնակիցները քնի լաբորատորիայում մի գիշեր են անցկացրել, իսկ հաջորդ օրը քնի խանգարումների ախտորոշման համար նախատեսված թեստ լրացրել: Լաբորատորիայում մասնակիցներին հնարավորություն են ընձեռել 20 րոպե քնել առավոտյան ժամը 9-ին եւ 11-ին, իսկ հետո՝  գիշերվա ժամը մեկին եւ երեքին: Մասնակիցների կեսին քուն մտնելու համար 14 կամ ավելի քիչ րոպե է պահանջվել, իսկ մյուս մասին՝ 14 րոպեից ավելի: Ենթադրվել է, որ մասնակիցները, որոնք չեն կարողացել քնել 14 եւ ավելի րոպե, անքնություն են ունեցել՝ կապված նյարդային համակարգի գերգրգռման հետ:

Գիտնականները հետաքրքրվել են՝ արդյոք մասնակիցները հիպերտոնիա են ունեցել, եւ չափել նրանց արյան ճնշումը: Հետազոտոները հաշվի են առել հետեւյալ փաստերը՝ ճարպակալումը, քնի ապնոէն, շաքարախտը, ծխելը, ալկոհոլի եւ կոֆեինի չարաշահումը: Անքնություն ունեցող մարդկանց, որոնք 14 րոպեից ավել չեն կարողացել քուն մտնել, հիպերտոնիայի ռիսկը 300%-ով բարձր է եղել: Նրանց, ովքեր չեն կարողացել քուն մտնել 17 եւ ավելի րոպե, ռիսկը 400%-ով է բարձր եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել