• Latest news

Հազվագյուտ բնածին արատով աղջիկը նոր դեմք է ստացել

31 հունվարի, 2015  10:37

Վիոլետ Պիետրոկը ծնվել է շատ հազվադեպ գանգի արատով, որը հայտնի է Տեսսերի դեմքի երկփեղկում անունով:

Աղջկա գանգի ոսկորներն այնքան են իրարից հեռացած, որ նրա քիթն աճառ չունի, իսկ աչքերն էլ՝ նորմալ տեսողություն:

Քանի որ արատը շատ հազվադեպ է, բժիշկների մեծամասնությունը չգիտի, ինչպես օգնել աղջկան: Սակայն Բոսթոնից Ջոն Մեարան որոշակի փորձ ունի. նախկինում բժիշկը նմանատիպ արատներով երեխաների չորս վիրահատություն է կատարել, իսկ այս անգամ նա իր օգնությունը երկու տարեկան Վիոլետին է առաջարկել:

Մեարան եւ նրա թիմը 3D տպիչ են օգտագործել գանգի ակրիլային ձեւը ստանալու եւ դրա վրա փորձեր կատարելու համար: Նրանք ոսկորները միմյանց են մոտեցրել եւ կտրել անպետք հատվածները: Հետո արդեն հիվանդի համար նրանք լավագույն ռազմավարությունն են օգտագործել, որն այդ «մարզումների» ընթացքում են գտել:

Վիրաբույժի խոսքով, առանց 3D տպիչի դժվար է այդպիսի վիրահատություններ կատարել, քանի որ գանգը ծածկող մաշկն ու մկանները խանգարում են շատ բան տեսնել եւ ճիշտ գնահատել: Իսկ արդեն 3D տպիչի օգնությամբ կարելի է գանգի մոդելն ստանալ, ուսումնասիրել այն, մարզվել դրա վրա, հասկանալ, թե իսկական վիրահատության ժամանակ որտեղ պետք է կտրել եւ ինչ պետք է անել:

Վիրահատությունն ավելի քան տասը ժամ է տեւել, իսկ հետո աղջկա վերականգնվելու համար մոտ 6 շաբաթ է պահանջվել: Բժիշկներն իրար են մոտեցրել գանգի հեռացած ոսկորները, որպեսզի Վիոլետը կարողանա ավելի լավ տեսնել, իսկ ապագայում, վիրաբույժի խոսքով, կարելի է այլ պլաստիկ վիրահատությունների մասին էլ մտածել, որոնք կօգնեն վերականգնել դեմքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել