• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի 5 գործոն

30 հունվարի, 2015  19:30

Ոչ ոք չգիտի օնկոլոգիական հիվանդությունների առաջացման իրական պատճառները, բայց  մի քանի գործոններ կան, որոնք մեծացնում են այդ հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Բժիշկ-օնկոլոգ, Ն. Ն. Բլոխինի անվան  ՌԴ օնկոլոգիական գիտական կենտրոնի  կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց կրծքագեղձի զարգացման ռիսկիմի քանի գործոններ:

• Ավելորդ քաշ

• Ծխելը (ծխելը, ինչպես հայտնի է, ոչ միայն կրծքի, այլեւ միզապարկի, շագանակագեղձի, թոքերի եւ այլ օրգանների քաղցկեղի առաջացման գործոն է);

• Ալկոհոլի օգտագործում;

• Հորմոնալ դեղամիջոցների երկարատեւ, չհիմնավորված օգտագործում;

• Հղիության ընդհատում:

Կան նաեւ ռիսկային գործոններ, որոնք կախված չեն կանանցից. դրանք վաղ հասունացումն են եւ ուշ մենոպաուզան:

Նաեւ կարծիք կա, որ երեխայի ավելի ուշ ծնունդը նույնպես ռիսկի գործոն է: Պրոֆեսոր Վորոտնիկովի խոսքով, ինչքան շուտ լինի առաջին հղիությունը, այնքան քիչ կլինի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, բայց, իհարկե, ո´չ վաղ հղիությունը, ո´չ հղիությունների քանակը, չեն կարող ոչ մեկին ամբողջությամբ ապահովագրել այդ հիվանդությունից:

Ծննդաբերությունների թիվը, ի դեպ, նույնպես որոշակի դեր ունի. մի քանի անգամ ծննդաբերած կանայք ավելի քիչ են ենթարկվում քաղցկեղի զոհ դառնալու ռիսկի, քան նրանք, ովքեր մեկ երեխա են ծննդաբերել կամ ընդհանրապես չեն ծննդաբերել: Սակայն քաղցկեղի ժառանգական ձեւերի դեպքում յուրաքանչյուր հաջորդ հղիությունը մեծացնում է վտանգը, ուստի այն կանայք, որոնց ընտանեկան պատմության մեջ կրծքագեղձի քաղցկեղ է հանդիպում, ցանկալի էկանխարգելիչ այց կատարեն ոչ միայն միայն մամոլոգի մոտ, այլեւ անպայման խորհրդակցեն գենետիկի հետ:

Ինչպե՞ս  պաշտպանվել կրծքագեղձի քաղցկեղից

Ցավոք, որեւէ հիվանդությունից հնարավոր չէ պաշտպանվել, եւ կրծքագեղձի քաղցկեղը բացառություն չէ: Միակ բանը, որ կարող է անել յուրաքանչոյւր կին, իր կյանքից ռիսկի բոլոր գործոնները բացառելն է, հնարավորության դեպքում առողջ ապրելակերպ վարելն ու ճիշտ սնվելը:

Պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը նաեւ բոլոր կանանց խորհուրդ է տալիս 35-40 տարեկանից հետո կանոնավոր հաճախել մամոլոգի մոտ: Չէ՞ որ ինչքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան բարձր կլինեն այն արդյունավետ բուժելու շանսերը: Երիտասարդ կանայք կարող են ուլտրաձայնային հետազոտություն կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա անցնել, իսկ ավելի տարիքով կանանց բժիշկները կարող են մամոգրաֆիա առաջարկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել