Ձմռանը սրտանոթային հիվանդությունները ցրտի պատճառով սրվում են, իսկ դրանցից մահացությունն՝ աճում: Ինչո՞ւ է այդպես լինում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է սրտաբան Մարինե Օրդյանը:
Նրա խոսքով, ձմռանը, ամռան հետ համեմատած, ինսուլտներից մահացությունն աճում է 36%, իսկ ինֆարկտներից՝ 26%-ով: Սա պայմանավորված է նրանով, որ ցրտի պատճառով արյունատար անոթները նեղանում են, ինչը կարող է արյան շրջանառության խանգարման եւ ինսւոլտից կամ ինֆարկտից հանարծամահության հանգեցնել:
Ավելին, ձմռանը շատ մարդիկ չեն կարողանում առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել եւ սպորտով զբաղվել, ինչպես ամռանը: Իսկ անառողջ, յուղոտ «ձմեռային» սնունդը եւ ֆիզիկական ակտիվության պակասը նույնպես մեծ վնաս են հասցնում սիրտ-անոթային համակարգին եւ նպաստում առկա հիվանդությունների սրվելուն եւ դրանցից մահացությունների աճին:
Ձմեռային ժամանակաշրջանում նվազագույն ապահովության համար սրտաբանը խորհուրդ է տալիս շատ միրգ ու բանջարեղեն ուտել, իսկ յուղոտ եւ վնասակար ֆասթ ֆուդից, ընդհակառակը, հրաժարվել: Ալկոհոլի հետ պետք է զգույշ լինել, հատկապես սրտի հիվանդությունների առկայության դեպքում, իսկ ծխախոտից իսպառ պետք է հրաժարվել: Մասնագետը նաեւ հիշեցնում է, որ պասիվ ծխելը նույնքան վտանգավոր է մեր անոթների եւ սրտի համար, որքան ակտիվը:
Թեթեւ ֆիզիկական վարժությունները նույնպես կարող են օգնել կանխել սիրտ-անոթային հիվանդությունների սրացումը. եթե ձմռանը ցրտի պատճառով չի ստացվում շատ քայլել, սրտաբանը խորհուրդ է տալիս գոնե մարզասրահ հաճախել, կամ ավելի լավ է՝ լողավազան:
Եվ, վերջապես, սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ցանկալի է՝ բուժող բժշկի հետ մշտապես կապ պաշտպանեն եւ անշեղորեն կատարեն նրա նշանակումները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր