• Latest news

Միկրոռոբոտները՝ ժամանակակից բժշկության ապագա՞ն

31 հունվարի, 2015  11:47

Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների խումբը բժշկության համար եզակի աշխատանք է կատարել՝ նրանք ստեղծել են միկրոռոբոտներ, որոնք կարող են հայտնվել օրգանիզմի ներսում եւ դեղը հասցնել անհրաժեշտ բջջին: Միկրոռոբոտների նանոշարժիչները գործում են ցինկի հիման վրա եւ կարող են ստամոքսահյութը որպես էներգիաի աղբյուր օգտագործել: Միկրոռոբոտներն արդեն փորձարկվել են եւ հաջողությամբ օգտագործվել դեպի մկան ստամոքսի հյուսվածքը ոսկու մասնիկների տեսքով «դեղամիջոցը» հասցնելու համար:

Միկրոռոբոտների աշխատանքի տեխնոլոգիան բարդ չէ. դրանց ներսում լցնում են դեղամիջոցի անհրաժեշտ չափաբաժինը, որից հետո ռոբոտն անմիջապես շարժվում է դեպի բորբոքված հատվածը: Նանոռոբոտների արագությունը մինչեւ 25մմ/7 րոպե է հասնում:

Ամենահետաքրքիրն այն է, որ ռոբոտներն օրգանիզմի կողմից ոչ մի բացասական ռեակցաներ չեն առաջացնում:

«Մեր շարժիչները նանո-օբյեկտի առաջին օրինակը չեն, որը կարող է ինքնուրույն շարժվել ջրում, արյան  մեջ կամ մարմնի այլ հեղուկներում: Այդուհանդերձ, այն նանոսարքավորումների առաջին օրինակն է, որը կարող է վերցնել եւ «բեռը» դատարկել օրգանիզմի  ներսում»,-ասել է գիտնական Լյանֆան Չժանը (Liangfang Zhang):

Գիտնականներն ստուգել են իրենց միկրոռոբոտների աշխատունակությունը եւ մի քանի մկների վրա ստուգել օրգանիզմի ներսում նանոշարժիչների հայտնվելու հետ կապված վտանգավոր հետեւանքները: Նանոռոբոտները փորձել են մկների ստամոքս հասցնել ոսկու նանոմասնիկները, որոնք կարելի է հետագայում օգտագործել քաղցկեղային ուռուցքների ոչնչացման համար:

Փորձարկումը հաջողությամբ է ավարտվել: Նանոշարժիչները թունավորումներ չեն առաջացրել, իսկ փորձարկումից հետո կրծողների ստամոքսի հյուսվածքներում ոսկու նանոմասնիկների թիվը չորս անգամ մեծ է եղել, քան այն ժամանկ, երբ մկները պարզապես դրանք կերել են:

Բժիշկները, որոնք արդեն հասցրել են նոր գյուտին  ծանոթանալ, այդպիսի ռոբոտների օգտագործման հեռանկարների վերաբերյալ շատ դրականորեն են արձագանքում: Նրանք գյուտը շատ կարեւոր են համարում ծանր հիվանդությունների դեմ պայքարի համար: Չէ՞ որ միկրոռոբոտը կարող է դեղը հասցնել անգամ  դժվարահասանելի հատվածներ, որոնք վտանգավոր է վիրահատելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել