• Latest news

Ճարպակալման ռիսկը կախված է դեռահաս տարիքում սեփական մարմնի մասին պատկերացումից

31 հունվարի, 2015  15:12

Դեռահասները, որոնց թվում է, թե իրենք ավելորդ քաշ ունեն, հետագայում ճարպակալման խնդիր են ունենում, ցույց է տվել Ֆլորիդայի համալսարանում իրականացված նոր հետազոտությունը: Գիտնականները պնդում են, որ ճարպակալման զարգացման գործում հոգեբանական գործոնները կարեւոր դերակատարում ունեն, գրում է Psych Central-ը:

Մասնագետներն ուսումնասիրել են՝ արդյոք դեռահասության տարիքում սեփական մարմնի սխալ գնահատականը հետագայում կբարձրացնի ճարպակալման զարգացման հավանականությունը: Նրանք վերլուծել են 16 տարեկան 6523 դեռահասի տվյալները, այնուհետեւ կրկին հանդիպել մասնակիցներին, երբ լրացել է նրանց 28 տարին:

16 տարեկանում մասնակիցներին առաջարկել են գնահատել իրենց մարմինը մեկից (շատ ցածր մարմնի զանգված) մինչեւ հինգ (ավելորդ քաշ) գնահատման սանդղակով:

Հետազոտողներն այն դեռահասներին են ընտրել, որոնք կարծել են, թե ավելորդ քաշ ունեն, չնայած իրականում նրանց մարմնի զանգվածը նորմալ է եղել: Այդ դեռահասների ճարպակալման ռիսկը մեծ տարիքում 40%-ով բարձր է եղել, քան այն մասնակիցներինը, ովքեր իրենց քաշը ճիշտ են գնահատել: Սխալ կարծիքը նաեւ, ընդհանուր առմամբ, մեծացրել է կիլոգրամների քանակը:

Գիտնականները պնդում են, որ մարմնի սխալ պատկերացում ունեցող դեռահասները նիհարելու համար հակված են քաշը վերահսկել հաբերի կամ փսխումների օգնությամբ: Այդպիսի միջոցները, ինչպես հայտնի է, գիրանալու են հանգեցնում:

Կապն ավելի զգալի է եղել տղաների շրջանում: Դեռահաս տարիքում իրենց մարմինը ճիշտ չընկալած տղաների ճարպակալման ռիսկը 89%-ով բարձր է եղել՝ համեմատած նրանց հետ, ովքեր իրենց ճիշտ են գնահատել: Թերեւս աղջիկները պարզապես ավելի շատ են հետեւում սեփական քաշին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել