• Latest news

Փազլներն ու սեղանի խաղերը բարելավում են երեխաների տարածական մտածողությունը

31 հունվարի, 2015  16:18

Որոշ խաղեր կարող են զգալիորեն բարելավել երեխաների տարածական մտածողությունը եւ նրանց մոտ օգտակար ճանաչողական ունակություններ զարգացնել: Այս մասին պատմում են Rhodes College-ի մասնագետները՝ իրենց նոր հետազոտության արդյունքները հրապարակելով Psychological Science ամսագրում:

Նրանց խոսքով, տարածական մտածողությունն այն երեխաների մոտ է ավելի լավ զարգացած, որոնք փազլներ, խորանարդիկներ եւ սեղանի խաղեր են խաղում:

Ինչպես նշել է հոգեբան եւ հետազոտության հեղինակ Ջեյմի Ջիրուտը, տարածական պատկերացումն ու ճիշտ ընկալումը մեր առօրյա կյանքում շատ կարեւոր են. hենց տարածական պատկերացումն է մեզ օգնում կողմնորոշվել փողոցում, կահույք հավաքել եւ նույնիսկ սպասքը տեղավորել լվացող մեքենայի մեջ: Ավելին, տարածական մտածողությունը կարեւոր է գիտության բնագավառում, մաթեմատիկայում եւ ճարտարագիտությունում:

Իր հետազոտության համար Ջեյմի Ջիրուտը եւ համահեղինակ Նորա Նյուկոմբը վերլուծել են 4-7 տարեկան 847 երեխայի տվյալները: Երեխաներին տարածական մտածողությունը, ճանաչողական ունակությունները եւ խելքի մակարդակն ստուգող ստանդարտ թեստ են առաջարկել: Այնուհետեւ գիտնականները վերլուծել են թեստի արդյունքները եւ համեմատել այն տվյալների հետ, որոնց ցույց են տալիս, թե երեխաներն իրենց ծնողների հետ ինչպես եւ ինչ են խաղացել:

Պարզվել է՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, երեխայի սեռը եւ նրա ինտելեկտուալ զարգացումը թեստը հաղթահարելու հարցում մեծ դեր են խաղացել:

Սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակով ընտանիքների երեխաներն ապահովված ընտանիքների երեխաներից ավելի վատ են լուծել խնդիրը: Բացի դրանից, որոշ խնդիրներից տղաներն ավելի հեշտ են գլուխ հանել, քան աղջիկները:

Խաղալիքները, որոնցով խաղում են երեխաները, պարզվում է՝ նույնպես մեծ դեր ունեն. երեխաները, որոնք շաբաթական նվազագույնը  6 անգամ փազլներ, խորանարդիկներ եւ սեղանի խաղեր են խաղում,  լավագույն արդյունքներն են ցույց տվել, քան նրանք, ովքեր այդպիսի խաղեր չեն խաղում կամ հազվադեպ են խաղում:

Հետաքրքիր է, որ նկարչությունը, աղմկոտ խաղալիքներով խաղը, հեծանիվ կամ անվատախտակ (սքեյթբորդ) վարելը եւ նույնիսկ ծնողների հետ շփումը ոչ մի կերպ չեն ազդել երեխաների ճանաչողական ունակությունների եւ տարածական մտածողության վրա:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել