• Latest news

Կարատե՝ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար. ամեն ինչ իրական է

24 փետրվարի, 2015  20:18

Շատերը մտածում են, թե սայլակով մարդիկ չեն կարող կարատեով զբաղվել: Այդպես էր մտածում նաեւ Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» կազմակերպության ղեկավարը: Նրա կարծիքը, սակայն, փոխվեց, «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակներում անցկացված առաջին իսկ մարզումից հետո:

«Մարզումը շատ լավ անցավ: Ես չէի պլանավորում մասնակցել դրան, սակայն ոգեւորվեցի տեսածիցս եւ նույնպես միացա», - կիսվեց նա իր տպավորություններով NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Երեկ, փետրվարի 23-ին, տեղի ունեցավ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի առաջին դասը: Այս նախագծի շրջանակներում սահմանափակ կարողություններով երեխաները յուրացնում են ինքնապաշտպանության եւ կարատեի հիմունքները:

Ինչպես նշեց Արմեն Ալավերդյանը, մարզմանը «ամեն ինչ իրական էր»՝ առանց իմիտացիայի եւ ձեւականությունների: Մարզչի («սենսեյի») օգնությամբ ունկնդիրները յուրացնում էին շնչառական տեխնիկան, համապատասխան վարժություններ անում: Այն, բնականաբար, վարժությունները, որոնք հնարավոր է կատարել նստած դիրքով:  Երեխաները, իհարկե, ոչ բոլոր վարժություններն էին կարողանում անել, սակայն ինքնապաշտպանական տեխնիկան յուրացնելու համար շատ դեպքերում միայն ձեռքեր են անհրաժեշտ, իսկ սայլակն էլ բացարձակապես խոչընդոտ չի հանդիսանում:

Դեռեւս հայտնի չէ, ինչքան կշարունակվեն պարապմունքները, սակայն մոտակա ամիսներին դրանք տեղի են ունենալու շաբաթական երկու-երեք անգամ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ: Հիշեցնենք, որ պարապմունքները անվճար են, եւ, Արմեն Ալավերդյանի խոսքով, շատ օգտակար են սահմանափակ կարողություններով երեխաների, ինչպես եւ մնացած բոլոր մարդկանց համար, քանի որ դրանց շնորհիվ մարդիկ ավելի ինքնավստահ կարող են դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել