• Latest news

Մեկ շաբաթվա ընթացքում ՍՇ վարակներով 4323 հիվանդ է դիմել բուժհաստատություններ

25 փետրվարի, 2015  13:40

Փետրվարի 16-22-ի ընթացքում ՀՀ բուժհաստատություններ է դիմել ՍՇ վարակներով հիվանդ 4323 մարդ: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում պատմեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝  վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Հայաստանում հիվանդացության որոշակի աճ է արձանագրվել: Հիվանդների մեծ մասի մոտ, սակայն, ոչ թե գրիպ է ախտորոշվում, այլ մրսածությամբ կամ այլ վիրուսներով պայմանավորված շնչառական հիվանդություններ: Ամեն դեպքում, հիվանդացության աստիճանն այս տարի ավելի ցածր է ինչպես անցյալ, այնպես էլ նախանցյալ տարվա համեմատ: 2014-ի նույն շաբաթվա ընթացքում բուժհաստատություններ էր դիմել 6372 մարդ (2049-ով ավել), իսկ 2013-ին՝ 5033 մարդ: Ընդհանուր առմամբ, հիվանդացության աստիճանը նորմայի սահմաններում է:

Արտավազդ Վանյանը նշեց նաեւ, որ այլ երկրների համեմատ ՀՀ-ում իրավիճակը ավելի հանգիստ է: Այսպես, եվրոպական մի շարք երկրներում , ինչպես նաեւ Ռուսաստանում, գրիպի հիվանդացության, ինչպես նաեւ դրանով պայմանավորված մահացության մակարդակը զգալիորեն աճել է (հատկապես 65-անց մարդկանց շրջանում): Ռուսաստանում, օրինակ, գրիպի էպիդեմիայի պատճառով երկրի 69 շրջաններում ժամանակավորապես դադարեցված է 3000 դպրոցների եւ 493 մանկապարտեզների գործունեությունը, 14 դեպքում էլ հիվանդությունը մահացու ելք է ունեցել:

Հայաստանում մշտական մոնիտորինգ է անցկացվում, որի տվյալների համաձայն՝ հիմնականում արձանագրվում են ադենովիրուսները, ռինովիրուսները, սինցիտիալ վիրուսները եւ ՍՇՎ մի շարք այլ հարուցիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է