• Latest news

Երեք ավստրիացի բիոնիկ ձեռք են ստացել

26 փետրվարի, 2015  23:59

Անդամահատված ձեռքերով երեք ավստրիացի վերջերս բիոնիկ ձեռքեր են ստացել, որոնք կարելի է ղեկավարել հենց այդ հիվանդների մարմնից փոխպատվաստված նյարդերի եւ մկանների շնորհիվ:

«Մենք առաջին անգամ ենք բիոնիկ ձեռքերի վերաձևավորում իրականացրել», - նշում է Վիենայի բժշկական համալսարանի մասնագետ Օսկար Ազմաննը: «Եթե նմանատիպ հիվանդներ գային ինձ մոտ 5 կամ 7 տարի առաջ ես պարզապես կասեի, որ ոչնչով չեմ կարող օգնել նրանց»:

Որոշ հիվանդներին, իհարկե, ձեռքի փոխպատվաստում կարելի է անել, բայց այդ դեպքում նրանք ստիպված կլինեն ամբողջ կյանքում դեղեր ընդունել՝ կանխելու համար օտար մարմին չընդունող իմունիտետի ակտիվությունը:

Հիվանդներից մեկը՝ 30-ամյա Միլորադ Մարինկովիչը, կորցրել է ձեռքը մի քանի տարի առաջ ՃՏՊ-ի արդյունքում: Իսկ նոր բիոնիկ ձեռքով նա կարող է տարբեր իրեր բռնել եւ խաղալ երեխաների հետ: Ավելին՝ երեխաները հիացած են իր նոր վերջույթով:

 «Այս ձեռքով ես կարող եմ անել այն ամենն, ինչ ուզում եմ: Միակ տարբերությունը նրանում է, որ ես այն չեմ զգում», - պատմում է Մարինկովիչը:

Բժիշկ Ազմաննի խոսքով՝ բիոնիկ ձեռքի փոխպատվաստումը արժե 33.960 դոլար, սակայն այս դեպքում պրոցեդուրայի դիմաց վճարել են ոչ թե իրենք հիվանդները, այլ տարբեր կազմակերպություններ, որոնցից է նաեւ Austrian Council for Research and Technology Development-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել