• Latest news

Գրաֆենը քաղցկեղը կանխող հատկություննե՞ր ունի

27 փետրվարի, 2015  11:46

Գրաֆենի օքսիդը կարող է ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ առանց առողջ բջիջներին վնաս հասցնելու: Այս եզրահանգման են եկել Մանչեսթերի համալսարանի գիտնականները:

Դասական մեթոդների կոմբինացմամբ գրաֆենի օքսիդը կարող է կանխել ուռուցքի աճը, մետաստազների ի հայտ գալը՝ կանխելով հիվանդության զարգացումը, նշում են նրանք:

«Քաղցկեղի ցողունային բջիջները ձեւավորում են քաղցկեղային բջիջների տարբեր տեսակներ: Հենց դրանք են մետաստազների առաջացման պատճառը, իսկ մետաստազներն էլ հիմնականում հանգեցնում են մահվան: Քաղցկեղի ցողունային բջիջները կարող են նպաստել հիվանդության վերադարձին նույնիսկ ռեմիսիայից հետո: Դա կապված է այն բանի հետ, որ քիմիաթերապիան եւ ճառագայթումը, որպես կանոն, չեն ազդում քաղցկեղի ցողունային բջիջների վրա», - պնդում է ուսումնասիրության առաջատար հեղինակ, բջջային մետաբոլիզմի հետազոտման կենտրոնի տնօրեն Միխայել Լիսանտին Michael Lisanti):

Իրենց գիտափորձի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են գրաֆենի օքսիդի ազդեցությունը քաղցկեղի տարբեր տեսակների վրա, որոնցից են կրծքագեղձի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ուղեղի, ձվարանների եւ շագանակագեղձի քաղցկեղները:

Գիտնականների պնդմամբ, սակայն, այս նյութի նախակլինիկական եւ կլինիկական փորձարկումներից առաջ հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ:

 «Մենք կարծում ենք, որ գրաֆենի օքսիդը կարող է կիրառվել որպես դասական թերապիայի լրացում վիրահատությունների ընթացքում: Կամ էլ որպես քաղցկեղի ցողունային բջիջների վրա անմիջականորեն ազդող միջոց», - նշում է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Ֆեդերիիկա Սոթգիան (Federica Sotgia):

Ուսումնասիրման արդյունքները հրապարակվել են Oncotarget ամսագրի վերջին համարում:

Հիշեցնենք, որ 2010 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակին են արժանացել Մանչեսթերի համալսարանում աշխատող ռուսաստանյան դպրոցի սաներ պրոֆեսոր Անդրեյ Գեյմն ու Կոնստանտին Նովոսյոլովը «Գրաֆեն երկչափ նյութի հետազոտության նորարական գիտափորձերը» աշխատության համար:

 Հենց այս գիտնականներն են 2004 թվականին առաջին անգամ կարողացել գրաֆեն ստանալ՝ առաջ քաշելով այդ նյութի հանդեպ հետաքրքրության շեշտակի աճ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել