• Latest news

Երկարատեւ քունը կարող է ինսուլտի հանգեցնել

26 փետրվարի, 2015  21:51

Քնի պակասը նպաստում է գիրացման, դիաբետի եւ սրտի աշխատանքի հետ կապված  խնդիրների ձեւավորմանը, սակայն երկարատեւ քունն էլ, պարզվում է, վնասակար է: Քեմբրիջի համալսարանի գիտնականները նշում են, որ օրական ութ ժամից ավելի քնողները հակված են ինսուլտ ստանալուն:

«Երկարատեւ քնի եւ ինսուլտի միջեւ կապն ակներեւ է, դրա մասին են վկայում ինչպես մեր հետազոտության մասնակիցների, այնպես էլ  միջազգային տվյալները: Դեռեւս, սակայն պարզ չէ, երկարատեւ քունը սրտային հիվանդությունների ախտանիշն է, թե դրանց պատճառը», - նշում է նշյալ համալսարանի մասնագետ Յու. Լենգը:

Լենգն ու նրա գործընկերները 9.5 տարվա ընթացքում հետեւել են 42-81 տարեկան 10.000 մարդու առողջությանը՝ հիմնվելով European Prospective Investigation into Cancer (EPIC)-Norfolk-ի տրամադրած տվյալների վրա: Հետազոտության յուրաքանչյուր մասնակցին հարցնում էին, ինչքան է նա օրական քնում՝ հետեւելով այդ կերպ 4 տարվա կտրվածքով քնի տեւողության փոփոխություններին: Ուսումնասիրության ավարտին 346 հիվանդի մոտ ինսուլտ է արձանագրվել:

Հետազոտության մասնակիցների 70 տոկոսը օրական 6-8 ժամ էին քնում, իսկ 10 տոկոսը՝ 8 ժամից ավել, եւ նրանց մոտ, մասնագետների խոսքով, ինսուլտի հավանականությունն աճել էր 46 տոկոսով: Հատկանշական է, որ օրական 6 ժամից քիչ քնողների մոտ ինսուլտի հավանականությունն ընդամենը 18 տոկոսով էր բարձր 6-8 ժամ քնողների համեմատ:

Բնական է, որ քնի պակասի դեպքում խանգարվում է նյութերի փոխանակումը, սկսում են ձեւավորվել այսպես կոչված «սթրեսի հորմոնները», բարձրանում է զարկերակային ճնշումը, ինսուլտի հավանականություն է ի հայտ գալիս: Սակայն դեռեւս ստույգ հայտնի չէ, ինչպես է երկարատեւ քունն ազդում ինսուլտի հավանականության վրա, դա պարզելու համար հավելյալ ուսումնասիրություններ են անհրաժեշտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել