• Latest news

Հայաստանում պալիատիվ բժշկության հարցերով միջազգային գիտաժողով է անցկացվում

26 փետրվարի, 2015  18:40

Երեւանում անցկացվում է պալիատիվ բժշկության հարցերով միջազգային գիտաժողովը, որին, ՀՀ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներից բացի, մասնակցում են նաեւ մասնագետներ այլ երկրներից, որտեղ պալիատիվ բժշկությունն այս կամ այն կերպ կիրառվում է:

«Մենք պետք է ծանոթանանք այլ երկրների փորձին, հենց դրան է նվիրված երկօրյա այս գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում մասնագետները կծանոթացնեն մեզ իրենց երկրներում կիրառվող պալիտաիվ օգնությանը, իսկ մենք պետք է ադապտացնենք նրանց փորձը մեր երկրի, մեր ժողովրդի կարիքներին, մեր հնարավորություններին», - նշում է առողջապահության, մայրության եւ մանկության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն է ընձեռում մշակել ինչպես մեծերին, այնպես էլ փոքրիկներին տրամադրվող պալիատիվ օգնության ճիշտ մոտեցումներ:

Իսկ ի՞նչ է պալիատիվ օգնությունը եւ ինչու է այն այդքան կարեւոր:

Արա Բաբլոյանը պարզաբանեց, որ ոչ բոլոր հիվանդությունները, ցավոք սրտի, կարելի է բուժել, իսկ անբուժելի հիվանդ մարդիկ շատ հաճախ որոշակի ծառայությունների կարիք ունեն, որոնք նրանց հնարավորություն են ընձեռում արժանապատվորեն եւ պատշաճ պայմաններում անցկացնել իրենց վերջին օրերը՝ առանց անտանելի ցավ զգալու:

Պալիատիվ օգնությունը դեռ նոր է կիրառվում Հայաստանում, եւ դրա հաջող ներմուծման համար մեր մասնագետները պետք է ծանոթանան այլ երկրների փորձի հետ:

Ռուսաստանում, օրինակ, պալիատիվ օգնությունը նույնպես դեռ գտնվում է կայացման փուլում, սակայն, ինչպես նշեց մեր թղթակցի հետ զրույցում Կարինա Վարտանովան երեխաներին տրամադրվող պալիատիվ օգնության ֆոնդից, այնտեղ բժշկության այս տեսակն արդեն ամրագրված է օրենսդրորեն: Հարկ է նշել, սակայն, որ, չնայած նրան, որ ՌԴ-ում պալիատիվ օգնության կարիք ունեցող երեխաների թիվը մոտավորապես 287 հազար է կազմում, այդ օգնությունը տրամադրող ծառայությունների քանակը շատ սուղ է՝ ընդամենը 3 մանկական հոսպիս, 12 պալիատիվ բաժանմունք (5-7 տեղ նախատեսող) եւ 17 արտագնա ծառայություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել