• Latest news

«Մալաթիա» ԲԿ–ի լաբորատորիան որոշ հետազոտությունների առումով այսօր առաջատար է

27 փետրվարի, 2015  17:02

«Նատալի Ֆարմ» ՍՊԸ–ի «Մալաթիա» բժշկական կենտրոնի լաբորատորիայում պահպանվում են աշխատանքային կարեւոր մի շարք սկզբունքներ, ինչը թույլ է տալիս պնդել, որ այս լաբորատորիան իր հնարավորությունների տեսանկյունից առաջատար դիրքեր է զբաղեցնում.

- պարբերաբար կենտրոնի ղեկավարությունը նորացնում է լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը,

-հնարավորություն ունի որոշ հետազոտություններ, ցանկության դեպքում, կատարել միաժամանակ՝ նույն որակի, բայց այլ սկզբունքներով աշխատող սարքավորումներով,

-գնային քաղաքականության առումով, կարելի է ասել, հանրապետությունում ամենամատչելիներից է,

-համագործակցում է քաղաքի մի շարք այլ լաբորատորիաների հետ. գոյություն ունի հետազոտությունների փոխանակման փորձ՝ հատկապես այն դեպքերում, եթե տվյալ հետազոտությունը լաբորատորիան իրականացնել չի կարող եւ հակառակը,

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Մալաթիա» բկ-ի լաբորատորիայի ղեկավար Վարդուհի Հայրապետյանը՝ իրենց մոտ տարբեր տեսակի հետազոտություններ են իրականացվում՝ կլինիկական, ողնուղեղային հեղուկի, բիոքիմիական, սեռավարակների, տարբեր ինֆեկցիաների՝ ներառյալ պապիլոմա-վիրուսի հայտնաբերմանն ուղղված տարբեր մեթոդներով իրականացվող հետազոտություններ: Կիրառվող մեթոդներից է նաեւ PCR-ը:

«Ունենք նաեւ ժամանակակից բակտերիոլոգիական լաբորատորիա, որը շատ հայտնի է քաղաքում», - նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այստեղ շատ անալիզներ են ուղարկում հանրապետության տարբեր մարզերից:  

«Կա նաեւ երկու յուրահատուկ սարքավորում: Մեկը Jonson&Jonson ընկերության բիոքիմիական անալիզատորն է, որը, ի տարբերություն մյուս անալիզատորների, աշխատում է միանգամայն նոր տեխնոլոգիայով, մասնավորապես՝ իր թեստերն իրականացնում է միկրոթաղանթների վրա և նշանակելիորեն տարբերվում է թե սովորական քրոմատոգրաֆիկ, և թե բիոքիմիական մեթոդներից: Ամենակարևորն այն է, որ անալիզներն արվում  են շատ կարճ ժամանակահատվածում՝ բառացիորեն 6 րոպեի ընթացքում և շատ ճշգրիտ են», - պատմեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ, շահագործման բոլոր պայմանների պահպանման դեպքում՝ սարքավորումը գրեթե անճշտություններ չունի:

Երկրորդ սարքավորումն արյան խմբի եւ ռեզուս գործոնի որոշման համար նախատեսված սարքավորում է: Մեր զրուցակցի խոսքով՝ արյան կարգի որոշման համակարգը քաղաքում եւ, առհասարակ, հանրապետությունում ավտոմատացված չէ: Այսօր այս լաբորատորիայում գործում է հանրապետությունում միակ կիսաավտոմատ համակարգով աշխատող սարքավորումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել