• Latest news

Ձիթապտղի յուղը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը

27 փետրվարի, 2015  13:52

Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունների մասին շատ վաղուց է խոսվում: Այն կարող է քաղցկեղի կանխարգելման բավականին արդյունավետ միջոց լինել:  Այս մասին են վկայում Molecular & Cellular Oncology գիտական ամսագրում լույս տեսած ուսումնասիրության արդյունքները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ձիթապտղի ձեթում պարունակվող հակաօքսիդանտները  («օլեոկանտալները») կարող են ընդամենը 30 րոպեի ընթացքում քայքայել քաղցկեղի բջիջները: Այս փաստը բազմաթիվ գիտնականների եւ բժիշկների շրջանում բուռն քննարկումներ է առաջացրել:

Հետազոտության ընթացքում Փոլ Բրեսլինը Րութգերսի համալսարանից, Դեվիդ Ֆոսթերը եւ Օնիկա Լեգենդրեն Հանթեր քոլեջից լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են տարբեր նյութերի ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա: Ի զարմանս գիտնականների՝ օլեոկանտալ նյութը, որը պարունակվում է ձիթապտղի յուղի մեջ, քայքայում է քաղցկեղի կենդանի բջիջները: Հատկանշական է, որ քիմիաթերապիայի մի շարք միջոցներ նույն ազդեցությունն ունեն: Սակայն, ի տարբերություն քիմիաթերապիայի, ձիթապտղի յուղը օգտակար է առողջության համար եւ կողմնակի ազդեցություն չունի: Գիտնականները փորձել են նաեւ առողջ բջիջները ենթարկել օլեոկանտալի ազդեցության եւ պարզել են, որ այդ բջիջներին նյութը որեւէ վնաս չի հասցնում:

Բժիշկ Լեգենդրեն բացատրեց քաղցկեղի բջիջների քայքայման մեխանիզմը. օլեոկանտալի ազդեցության պայմաններում փոքր օրգանելները (որոնք հայտնի են որպես լիզոսոմ) պատռվում են քաղցկեղի բջիջների մեջ եւ բջիջներում գտնվող ֆերմենտները սպանում են հենց այդ բջիջները: Պատկերավոր ասած՝ քաղցկեղի բջիջները ինքնասպանություն են գործում:

Ցավոք սրտի, հայտնի չէ, նույն ազդեցությունը կունենա արդյոք ձիթապտղի ձեթը, եթե հիվանդը խմի այն: Սակայն շուտով գիտնականները կսկսեն ուսումնասիրել նաեւ այդ ձեթի ազդեցությունը կենդանի համակարգերի վրա: Գիտափորձը սկզբում կանցկացվի կենդանիների, իսկ այնուհետեւ, եթե որեւէ հետաքրքիր արդյունքներ արձանագրվեն, նաեւ մարդկանց վրա: 

Հարկ է նշել, որ ձիթապտղի ձեթը մի քանի տեսակի է լինում: Եվ ոչ բոլորն տեսակներն են օգտակար: Առաջին զտման ձեթն իր մեջ պարունակում է հակաօքսիդանտների ամենամեծ քանակը, այնինչ ձեթի մնացած տեսակները, որոնք զման են ենթարկվել, այդքան օգտակար չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել