• Latest news

Մաշկային թեստերը կարող են ախտորոշել Ալցհեյմերը հիվանդության վաղ փուլու՞մ

27 փետրվարի, 2015  22:35

Մաշկային թեստերը  կարող են օգտագործվել անոմալ սպիտակուցների բարձր մակարդակն արձանագրելու համար Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններն ախտորոշելիս: Սան Լուիս Պոտոսի մեքսիկական համալսարանի գիտնականները առողջ եւ հիվանդ մարդկանց մաշկի նմուշների բիոպսիա են իրականացրել եւ պնդում են, որ ընդհուպ մոտեցել են առավել ծանր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ախտորոշման մեթոդիկայի ստեղծմանը:

Մինչ այս պահը գիստոլոգիական հաստատումն անհնար էր առանց ուղեղի բիոպսիայի: Այդ պատճառով հիվանդություններն աննկատ էին մնում՝ մինչեւ զարգանալը: Մասնագետները ենթադրեցին, որ, քանի որ մաշկն ունի նույն ծագումը, ինչ ուղեղի հյուսվածքները, այն եւս կարող է օգնել հայտնաբերել անոմալ սպիտակուցները: Նոր այս թեստը պոտենցիալ բիոմարկեր է առաջարկում, որը թույլ կտա բժիշկներին հայտնաբերել ու ախտորոշել Պարկինսոնն ու Ալցհեյմերը վաղ շրջանում:

Հետազոտության համար գիտնականները Ալցհեյմերով հիվանդ 20, Պարկինսոնով եւ դեմենցիայով տառապող համապատասխանաբար 16 եւ 17 հիվանդների մաշկի նմուշների բիոպսիա են անցկացրել՝ համեմատելով դրանք նույն տարիքային խմբի 12 առողջ մարդու մաշկի նմուշների հետ: Մասնագետները հետազոտել են մաշկի նմուշները՝ հայտնաբերելու համար ձեւափոխված սպիտակուցները, որոնք Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդության մասին են վկայում: Առողջ մարդկանց եւ դեմենցիայով տառապող մարդկանց համեմատ՝ Պարկինսոնով եւ Ալցհեյմերով տառապող մարդկանց մաշկում 7 անգամ ավելի շատ էր tau-սպիտակուցը, որով էլ հենց պայմանավորված է Ալցհեյմերի հիվանդությունը: Պարկինսոնով տառապողների մաշկում էլ ալֆա-սինուկլեինի քանակը 8 անգամ գերազանցում էր առողջ մարդկանց մաշկի նույն ցուցանիշը:

Այսպիսով, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ախտորոշման մեթոդիկա է ստեղծվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է