• Latest news

Սրտի համար օգտակար 10 սննդամթերք

28 փետրվարի, 2015  14:09

Առողջ սիրտ ունենալու համար առողջ ապրելակերպը կարեւոր է: News.am Medicine-ի խմբագրությունը արդեն գրել է, թե որ նախանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել սրտաբանի օգնությանը:

Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 սննդամթերքներ, որոնք կարող են Ձեզ օգնել ավելի առողջ սիրտ ունենալ եւ նվազեցնել սրտանոթային հիվանդությունները:

1. Օմեգա-3-ով հարուստ ձկներ՝ սաղմոն, թյունոս, սկումբրիա, ծովատառեխ եւ իշխան:

2. Մի բուռ ընդեղենը, օրինակ նուշն ու հունական ընկույզը, կարող են հագեցնել քաղցը եւ օգտակար լինել սրտի համար

3. Հատապտուղները լեցուն են սրտի համար անհրաժեշտ ֆիտոնուտրիենտներով եւ լուծվող բջջանյութով: Փորձեք շիլայի կամ յոգուրտի մեջ ավելացնել հապալաս, ելակ, լոռամիրգ կամ ազնվամորի:

4. Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպաթթուներ, բջջանյութ եւ ֆիտոնուտրիենտներ են պարունակում եւ կարող են խթանել սրտի առողջությունը: Ավելի շատ օգուտ քաղելու համար աշխատեք թարմ կամ աղացած կտավատի սերմեր օգտագործել:

5. Վարսակաձավարը սննդարար նյութերի մի ամբողջ գործարան է:

6. Մուգ գույնի լոբին հարուստ է բջջանյութով, B վիտամիններով, հանքանյութերով եւ այլն:

7. Կարմիր գինի՝ տղամարդկ կարող են օրական երկու գավաթ խմել, իսկ կանայք՝ մեկ: Կարմիր գինին կարող է օգնել բարելավել լավ տեսակի՝ HDL խոլեստերինի մակարդակները:

8. Ճաշին կամ ընթրիքին թարմ բանջարեղեններով տապակած մարինացված տոֆու կերեք:

9. Կարմիր, դեղին եւ նարնջագույն բանջարեղենները, օրինակ՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, կարմիր պղպեղը եւ դդումը հարուստ են սրտի համար առողջարար կարոտինոիդներով, բջջանյութով եւ վիտամիններով:

10. Սպանախը սրտի համար եւս հզոր միջոց է: Այն կարելի է աղցանների մեջ հազարի փոխարեն օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել