• Latest news

Ճիշտ ճաշն ու նախաճաշը կարող են օգնել վերահսկել դիաբետը

1 մարտի, 2015  12:27

Բարձր կալորիականությամբ նախաճաշը ու ցածր կալորիականությամբ ճաշը կարող են շատ ավելի արդյունավետ վերահսկել շաքարի պարունակությունը երկրորդ տիպի դիաբետով տառապող մարդկանց արյան մեջ, քան ցածր կալորիականության նախաճաշն ու բարձր կալորիականության ճաշը։ Այս եզրահանգման են եկել Երուսաղեմի Հրեական համալսարանի գիտնականները։

Գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները լույս են տեսել  Diabetologia ամսագրում, 30-70 տարեկան 18 անձ է ներառել (8 տղամարդ, 10 կին)։ Բոլոր մասնակիցները տառապում էին շաքարային դիաբետով տաս տարուց ոչ պակաս։

Հետազոտության մասնակիցները բաժանված էին երկու խմբի՝ «B սնունդ» (բարձր կալորիականության նախաճաշ ու ցածր կալորիականության ճաշ) եւ « D սնունդ» (ցածր կալորիականության նախաճաշ ու բարձր կալորիականության ճաշ)։

Արդյունքները ցույց տվեցին, որ սնվելուց հետո «B սնունդ» խմբի հիվանդների արյան մեջ շաքարի պարունակությունը 20 տոկոսով քիչ էր, իսկ С-պեպտիդի եւ GLP-1-ի պարունակությունը՝ 20 տոկոսով ավելի շատ, քան « D սնունդ» խմբում ընդգրկվածների մոտ։

Չնայած այն բանի, որ սննդի երկու տեսակն էլ հավասարաչափ կալորիաներ են պարունակում, «B սնունդը» հանգեցրեց նրան, որ շաքարի պարունակությունը արյան մեջ 21-25 տոկոս անկում ապրեց, իսկ ինսուլինն աճեց 23 տոկոսով։

Այս արդյունքները ցույց են տալիս, որ սնվելու ժամի փոփոխություններն ազդում են ինսուլինի ընդհանուր մակարդակի վրա եւ կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի պարունակության շեշտակի նվազմանը։  Սա կարող է վճռորոշ դեր խաղալ բալանսի կարգավորման եւ երկրորդ տիպի դիաբետով հիվանդների մոտ բարդությունների կանխարգելման գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել