• Latest news

Ի՞նչ է պալիատիվ օգնությունը

28 փետրվարի, 2015  21:29

Վերջերս Հայաստանում ակտիվացել են պալիատիվ օգնությանն առնչվող քննարկումները։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ու՞մ է անհրաժեշտ։

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով՝  կան մի շարք հիվանդություններ, որոնք, ցավոք, չեն բուժվում։ Այդ հիվանդություններով տառապող մարդիկ շատ հաճախ այպիսի ծառայությունների կարիք ունեն, որոնք ի զորու են մեղմել նրանց ցավը՝ հնարավորություն տալով արժանապատվությամբ անցկացնել կյանքի վերջին օրերը։

Ինչպես նշեց Արա Բաբլոյանը, պալիատիվ օգնության կարիք ունեցող չափահաս մարդկանց մեծ մասը տառապում է չարորակ ուռուցքներով։ Իսկ երեխաները բժշկական օգնության այս տեսակի կարիքն ունեն որոշ բնածին հիվանդությունների դեպքում։

Պալիատիվ օգնության հիմնական նպատակը ոչ միայն ցավը մեղմելն է, այլ նաեւ կյանքի որակը բարձրացնելը, հոեգաբանական եւ հոգեւոր օգնություն տրամադրելը։ Ընդ որում՝ պալիատիվ բժշկությունը իր առջեւ հիվանդի կյանքը երկարաձգելու նպատակ չի դնում։ Դրա հիմնական առաքելությունը հիվանդին վերջին օրերը արժանապատիվ անցկացնելու հնարավորության տրամադրումն է։

Հայաստանում տարեկան կտրվածքով պալիատիվ օգնության կարիք են զգում 18 000 չափահաս մարդ եւ 6 000 – 8 000 երեխա։ Ինչպես նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, սա բավականին մեծ թիվ է փոքր երկրի համար, եւ այս մարդկանց կարիքները անտեսել չի կարելի։

Նրա խոսքով հայ բժիշկները շատ լավ հասկանում են, ինչ է պալիատիվ բժշկությունը եւ ում է այն անհրաժեշտ՝ չնայած այն փաստին, որ ցանկացած մարդ չի կարող աշխատել հոգեբանական տեսանկյունից ծանր այս ոլորտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է