• Latest news

Քրոնիկ հոգնածության սինդրոմը կենսաբանական բնույթ ունի

28 փետրվարի, 2015  22:35

Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ քրոնիկ հոգնածության սինդրոմը կենսաբանական բնույթ ունի։ Այսպիսի եզրակացության են գիտնականներն եկել քրոնիկ հիվանդության սինդրոմով տառապող մարդկանց արյան նմուշներն ուսումնասիրելուց հետո։ Նյու Յորքի Կոլումբիայի (ԱՄՆ) գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

«Այժմ մենք ապացուցել ենք այն, ինչ գիտեին այս սինդրոմով տառապող բոլոր հիվանդները. քրոնիկ հոգնածության  սինդրոմը կենսաբանական բնույթ ունի», - նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մեդի Խորնիգը (Mady Hornig)։

Խորնիգն ու նրա գործընկերները հետազոտել են քրոնիկ հոգնածությամբ տառապող մարդկանց արյան գրեթե  700 նմուշ՝ համեմատելով 51 տարբեր այն մոլեկուլների կառուցվածքն ու պարունակությունը, որոնք սերտորեն կապված են իմունային համակարգի աշխատանքի եւ դրա՝ պատոգենների նկատմամբ դրսեւորած ռեակցիայի հետ։

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ երկրագնդի բոլոր բնակիչները կարող են բաժանվել երեք խմբի՝ քրոնիկ հոգնածության սինդրոմով «նոր հիվանդացածներ», մարդիկ, որոնք այդ սինդրոմով տառապում են ավելի քան 3 տարի, եւ «վետերաններ», որոնք մշտական հոգնածություն են զգում երկար տարիների ընթացքում։

Երկրորդ խմբի կամավորների մոտ  Խորնիգի թիմը այսպես կոչված ցիտոկինների դասի մոլեկուլներ է հայտնաբերել։ Նշենք, որ այս տեսակի մոլեկուլները իմունային համակարգը կառավարող յուրահատուկ ազդակի դեր են խաղում։

Որոշ այս ցիտոկինների ի հայտ գալը օրգանիզմում շատ վաղուց կապվում է սուր ինֆեկցիոն վարակների հետեւանքների հետ՝ ներառյալ Էպշտեյն-Բարրի վիրուսը, որը տարիներ շարունակ համարվում է քրոնիկ հոգնածության սինդրոմի հարուցիչ։

Ինչպես նշում են գիտնականները, այս փաստը, ինչպես նաեւ քրոնիկ հոգնածության սինդրոմի «վետերանների» օրգանիզմում ցիտոկինների բացակայությունը, խոսում է այն մասին, որ այն պայմանավորված է վիրուսային վարակներով։ Այդ վիրուսները, ներթափանցելով օրգանիզմ, խանգարում են իմունային համակարգի հավասարակշռությունը։ Խորնիգն ու նրա գործընկերները համեմատում են այս ֆենոմենը այն երեւույթի որը տեղի է ունենում երբ շարքից դուրս է գալիս  մեքենայի փոխանցման տուփը՝ կարողանալով աշխատել արագության միայն մեկ ռեժիմում։

Եթե նույնիսկ սինդրոմի առաջացման պատճառները ստույգ բացահայտել չհաջողվի, միեւնույն է, այսուհետ դրա դեմ հնարավոր է պայքարել՝ նվազեցնելով բորբոքում առաջացնող ցիտոկինների քանակը, որոնք, ըստ գիտնականների, ստիպում են իմունային համակարգը մշտապես աշխատել «արտակարգ դրության» ռեժիմում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է