• Latest news

Գրիպ ու մրսածություն. ինչպե՞ս չվարակվել

1 մարտի, 2015  14:38

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել Հայաստանում դեռեւս լայն տարածված գրիպից ու մրսածությունից։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հետեւյալ խորհուրդներն է տալիս.

Հագնվեք եղանակին համահունչ

Եղանակը այժմ շատ փոփոխական է։ Ցերեկը սովորաբար տաք է, իսկ առավոտյան եւ երեկոյան՝ ցուրտ։ Մասնագետը խորհուրդ է տալիս դեռեւս չհանել ձմեռային շորերը եւ հագնվել սեզոնին համահունչ, քանի որ մրսածությունը շատ մեծ ազդեցության ունի գրիպով եւ ՍՇ վարակներով հիվանդացության մակարդակի աճի վրա։ 

Տարածություն պահպանեք

Հիվանդ մարդկանց հետ խոսելիս տարածություն պահպանեք։ Առավել օպտիմալ դիստանցիան 1-2 մետրն է։ Շատ տեղին կլինի բժշկական դիմակ կրել, եթե շփվում եք հիվանդների հետ կամ խնամում նրանց։

Հետեւեք հիգիենային

Հաճախ լվացեք ձեռքերը, մանավանդ եթե շփվում ենք գրիպով հիվանդ մարդու հետ։ Աշխատեք չդիպչել կեղտոտ ձեռքերով ձեր աչքերին, շրթունքներին, եւ լորձաթաղանթին առհասարակ։ 

Հետեւեք բնակարանի մաքրությանը

Պատերի մակերեսը խորհուրդ է տրվում մշակել հատուկ հեղուկով։ Հիշեք, որ գրիպն ու ՍՇ վարակները կարող են բավականին երկար «ապրել» տարբեր իրերի մակերեսին, եւ դուք կարող եք վարակվել այդ իրերին դիպչելու դեպքում, մանավանդ եթե հետո դիպչեք ձեր երեսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է