• Latest news

«Մալաթիա» ԲԿ–ն ձեռք է բերել վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորում

28 փետրվարի, 2015  20:03

«Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ն, որ միշտ հետեւում է առողջապահության ոլորտում տեղի ունեցող համաշխարհային նորություններին եւ հայտնագործություններին՝ վերջերս ձեռք բերեց  Shear Wave համակարգով հագեցած Siemens ընկերության վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորում, որն այսօրվա դրությամբ միակն է Հայաստանում:

Shear Wave համակարգով իրականացվող լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիան, անխոս, լյարդի դիֆուզային հիվանդությունների ախտորոշման ոլորտում  մեծ առաջընթաց է: Լյարդի էլաստոգրաֆիան նոր անվտանգ ոչ միջամտողական մեթոդ է, որը թույլ է տալիս պարզել լյարդի ֆիբրոզի արտահայտվածության աստիճանը քանակական ցուցանիշով:

Լյարդի ֆիբրոզն իրենից ներկայացնում է ախտահարված հյուսվածքի սպիացում՝ նոր համակցող հյուսվածքների կուտակման միջոցով, որը սկսում է քայքայել լյարդի պարենխիման՝ ի վերջո հանգեցնելով լյարդի ցիռոզի:

Պրոցեդուրայի պարզության, ինչպես նաեւ արդյունքներն արագ ստանալու հնարավորության շնորհիվ՝ էլաստոգրաֆիան կարելի է նշանակել վիրուսային հեպատիտով տառապողներին՝ լյարդի արտահայտված ֆիբրոզը բացառելու նպատակով, ինչը շատ կարեւոր է հիվանդության հետագա զարգացման կանխատեսումների եւ բուժման ռազմավարության ընտրության առումով: Պրոցեդուրան նաեւ հնարավորություն է ընձեռում վերահսկել բուժման արդյունավետությունը եւ հիվանդության զարգացման դինամիկան:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Մալաթիա» բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ , բ.գ.թ., ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ Ռուզաննա Խոնդկարյանը՝ կլինիկական տեսանկյունից էլաստոգրաֆիայի մեթոդով դիֆուզային հիվանդություններով (մասնավորապես հեպատիտ C-ով) տառապողների մոտ լյարդի ֆիբրոզի բացահայտումն ու փուլավորումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ թույլ է տալիս առանց միջամտական գործողությունների

- գնահատել լյարդի ախտահարվածության մակարդակը հիվանդության հատկանիշների հայտնաբերման պահին,

- կանխատեսել հիվանդության զարգացումը,

- վերահսկել լյարդի քրոնիկ դիֆուզային հիվանդությունների դինամիկան,

- գնահատել էտիոտրոպային եւ հակաֆիբրոտիկ բուժման արդյունավետությունը,

- խուսափել լյարդի ավելորդ բիոպսիաներից:

Լյարդի էլաստոմետրիայից զատ՝ սարքավորումն այլ օրգանների, մասնավորապես՝ վահանաձեւ գեղձի էլաստոգրաֆիա անցկացնելու հնարավորություն ունի:

Բարձր զգայունության HD ընկալող սարքավորումները թույլ են տալիս ճշգրտությամբ վիզուալիզացնել մանր անոթների, հոդերի, ջլերի կառուցվածքը, ինչպես նաեւ նյարդաթելիկները: Սարքավորման այս հատկությունը հնարավորություններ է ընձեռում ախտորոշել դաստակի այնպիսի արատներ, ինչպես օրինակ՝ թունելային սինդրոմը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել